Ջոզեֆ Լեմբ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ֆրենսիս Լեմբ (դեկտեմբերի 6, 1887(1887-12-06)[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1960(1960-09-03)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի ամերիկացի, XX դարի ԱՄՆ կոմպոզիտոր ռեգթայմի ժանրում։ Ի ծնե իռլանդացի, «Մեծ եռյակի» դասական ռեգթայմի կոմպոզիտորներից միակ ոչ աֆրոամերիկացին, որի մեջ բացի իրենիցմտել են Սքոթ Ջոպլինը և Ջեյմս Սքոթը։ Նրա գրած ժամանակաշրջանը բազմազան է. սկսած սովորական ստանդարտ շարժառիթներից մինչև բարդը։ Ըստ երևույթին, երաժշտության մեջ երկար երաժշտական արտահայտությունների գործածության վրա ազդել են դասական գործերը, սակայն դաշնամուրի համար Ջոպլինի տևական ժամանակների ուսումնասիրությունն ակնհայտորեն ազդել է ստեղծագործությունների կառուցվածքի վրա։ 1950-ականներին նա իր հետագա ստեղծագործություններում հասել է ռեգթայմի տեխնիկայի կատարելության։ Նա եղել է ոչ միայն լավ ռեգթայմ կոմպոզիտոր, այլ շարունակել է կատարել ստեղծագործություններ. նրա բավականին լավ տեխնիկան վկայում է նրա տանը արված առնվազն երկու առանձին ձայնագրությունների մասին։
Ջոզեֆ Լեմբ անգլ.՝ Joseph Lamb | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1887(1887-12-06)[1] |
Ծննդավայր | Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1960(1960-09-03)[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Joseph Lamb Վիքիպահեստում |