Ջոզեֆ Հենրի
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Հենրի (անգլ.՝ Joseph Henry, դեկտեմբերի 17, 1797(1797-12-17)[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - մայիսի 13, 1878(1878-05-13)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։
Ջոզեֆ Հենրի Joseph Henry | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1797(1797-12-17)[1][2][3][…] Օլբանի, ԱՄՆ[4] |
Մահացել է | մայիսի 13, 1878(1878-05-13)[1][2][3][…] (80 տարեկան) Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Գերեզման | Օուկ Հիլ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | Պրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ճարտարագետ, օդերևութաբան և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Պրինստոնի համալսարան Սմիթսոնյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | Secretary of the Smithsonian? |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Օլբանի ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ինչով է հայտնի | էլեկտրամագնիսական ինդուկցիա, ինդուկտիվության միավոր Հենրի |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Joseph Henry Վիքիպահեստում |
1832 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի քոլեջի պրոֆեսոր, 1846 թվականից Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար և տնօրեն, 1868 թվականից՝ ԱՄՆ-ի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ։ Եղել է Վաշինգտոնի Փիլիսոփայական ընկերության առաջին նախագահը (1871 թվականից)։ Աշխատանքները վերաբերվում են էլեկտրատեխնիկային։ 1828 թվականին, կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստված բազմագալար շերտավոր փաթույթներ, առաջինն է ստեղծել հզոր, մեծ ուժով ձգող էլեկտրամագնիսներ։ Հայտնագործել է ինքնինդուկցիայի երևույթը (1832 թ.) և ունակության (կոնդենսատորի) պարպման տատանողական բնույթը (1842 թ.)։ Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում ինդուկտիվության միավորը՝ հենրի։ Ունի նաև օդերևութաբանությանը նվիրված աշխատանքներ։