Բերքաբերի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
Բերքաբերի ջրամբար, Ջողազի ջրամբար, Ջողասի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ3, օգտակարը՝ 43 միլիոն մ3։ Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքները։ Ոռոգել է մոտ 10 000 հա հողատարածք (Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը)։ Շահագործումը ժամանակավորապես դադարեցված է[1]։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Վարչատարածքային բաժանում | Տավուշի մարզ | |
Ամենաբարձր կետը | 650 մ | |
Ամբարտակի բարձրությունը | 64 մ | |
Փակել