Ջոննի Քանուկ
կոմիքսների մտացածին հերոս / From Wikipedia, the free encyclopedia
Ջոննի Քանուկ (անգլ.՝ Johnny Canuck), կոմիքսների մտացածին հերոս, որն անձնավորում է կանադայաբնակ անտառահատի։ Առաջին անգամ հանրայնացվել է 1869 թվականին և հետագայում օգտագործվել որպես Նացիստական Գերմանիայի կողմից սանձազերծված Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդանշական (ինչ-որ չափով նաև կիսածաղրական) հերոս։ Ի սկզբանե Ջոննին ներկայացված է եղել որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն անձնավորող քեռի Սեմի կրտսեր եղբայրը։ Աշխարհամարտի տարիներին այս հանգամանքը բազմիցս շահարկվում է քաղաքական նկատառումներով։
Արագ փաստեր Ջոննի Քանուկ Johnny Canuck, Ծնվել է ...
Ջոննի Քանուկ Johnny Canuck | |
---|---|
Ծնվել է | 1869 թվականից առաջ |
Ծննդավայր | Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | կանադացի |
Գործունեություն | Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից |
Փակել
Ժամանակակից իրականության մեջ հայտնի է որպես Կանադա պետության անձնավորում։ 1970 թվականին կանադական պրոֆեսիոնալ «Վանկուվեր Քենաքս» հոկեյի ակումբը Ջոննի Քանուկի կերպարն օգտագործել է սեփական մարզակումբի պատկերանիշում։