Ջոնջո Շելվի
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ջոնջո Շելվի (անգլ.՝ Jonjo Shelvey, փետրվարի 27, 1992(1992-02-27)[1][2], Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» կազմում։
Ջոնջո Շելվի անգլ.՝ Jonjo Shelvey | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջոնջո Շելվի | |||||||||||||||||
Ազգությունը | անգլիացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1992(1992-02-27)[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ռոմֆորդ, Լոնդոն, Անգլիա | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նյուքասլ Յունայթեդ | |||||||||||||||||
Համար | 8 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոնջոն սկսել է իր կարիերան «Չարլթոն Ատլետիկից», որտեղ դարձել է թիմում իր դեբյուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(16 տարեկան և 59 օրական)։ 2010 թվականին տեղփոխվել է «Լիվերպուլ»՝ առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով «Բլեքփուլ ՖԱ»-ի կազմում։ «Էնֆիլդում» անցկացրած ժամանակահատվածում օգնել է թիմին դառնալ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն և Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ 2013 թվականին 5 միլիոն ֆունտ-ստեռլինգի դիմաց տեղափոխվել է «Սուոնսի Սիթիի», այնուհետև՝ երկու տարի անց 12 միլիոն ֆունտի դիմաց «Նյուքասլ Յունայթեդ»։ «Նյուքասլ» տեղափոխվելուց մեկ ամիս անց դարձել է թիմի ավագը՝ Ֆաբրիսիո Կոլոչինիի բացակայության պայմաններում։
Շելվին հանդես է եկել Անգլիա Մ16, Մ17, Մ19 և Մ21 հավաքականների կազմերում։ Եղել է Անգլիա Մ19 հավաքականի ավագը։