From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ջորջ Ագար կրտսեր (անգլ.՝ John George Agar, Jr.; հունվարի 31, 1921[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 7, 2002[1], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Բ-կարգի ֆիլմերում նկարահանվող ամերիկացի դերասան։ Հանրաճանաչ է դարձել՝ մասնակցելով այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Իվոձիմայի զինվորները», «Ֆորտ Ապաչի», «Նա հագել էր դեղին ժապավեն» և «Տարանտուլ»։
Ջոն Ագար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1921[1] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 7, 2002[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Riverside National Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Lake Forest Academy? և Trinity-Pawling School? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Շիռլի Թեմպլ |
John Agar Վիքիպահեստում |
Դերասանուհի Շիրլի Թեմպլի առաջին ամուսինը։
Ջոն Ագարը ծնվել է Չիկագոյում, միս փաթեթավորող Ջոն Ագար ավագի և իր կնոջ Լիլիայի ընտանիքում[2]։ Նախնական կրթությունն ստացել է Տրինիտիում գտնվող Տրինիտի Պաուլինգ նախապատրաստական դպրոցում, որից հետո հաճախել է Չիկագոյում տղաների Գարվարդյան դպրոց և Իլինոյսում Լեյկ Ֆորեստի ակադեմիա։ 1942 թվականին Ջոն Ագար ավագի մահից հետո ընտանիքը Չիկագոյից տեղափոխվեց Լոս Անջելես։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային ուժերում (անգլ.՝ United States Army Air Forces), Կալիֆոռնիայի Ռիվերսայդում գտնվող Մարչ Ֆիլդ ռազմական բազայում։ 1946 թվականին արժանացել է սերժանտի կոչման[3]։
1945 թվականին Ագարը պրոդյուսեր Դևիդ Սելզնիկի հետ հինգ տարվա պայմանագիր կնքեց, որի մեջ մտնում էին նաև դերասանական վարպետության դասեր[4]։ Պայմանագրի համաձայն Ջոնը պետք է ստանար շաբաթական 150 դոլար աշխատավարձ։
Դերասանի առաջին աշխատանքներն էին «Ֆորտ Ապաչի»-ն և «Արկածները Բալտիմորում», որոնցում մասնակցել է նաև Ագարի կինը՝ Շիրլի Թեմփլը։ Հետագայում դերասանը նկարահանվել է ավելի հաջողակ ֆիլմերում՝ «Նա հագել էր դեղին ժապավեն» և «Իվոձիմայի զինվորները»[3]։
Դերասանի կարիերայում կտրուկ անկում նկատվեց այն ժամանակ, երբ նա 1950 թվականին բաժանվեց Թեմփլից։ Դրանից հետո սկսեց նկարահանվել միայն քիչ եկամուտ բերող գիտաֆանտաստիկ, վեստերն և սարսափ ֆիլմերի ժանրերում։ Վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է հեռուստատեսությունում։
Շիրլի Թեմփլի հետ Ագարը ծանոթացել է 1944 թվականին Դևիդ Սելզնիկի կազմակերպած երեկույթի ժամանակ, իսկ հաջորդ տարում նրանք ամուսնացել են։ Առաջնեկը Լինդա Սյուզան Ագարն էր։ Բայց ամուսնությունը կայուն չէր, և 1949 թվականին Թեմփլը ապահարզան պահանջեց[4][5]։
Դերասանի երկրորդ կինը մոդել Լորետա Բարնեթ Կոմբսն (1922-2000) էր։ Նրանց ամուսնությունից ծնվեց երկու որդի։
Ջոն Ագարը մահացավ 2002 թվականի ապրիլի 7-ին թոքերի էմֆիզեմայի հետ կապված բարդությունների արդյունքում։ Թաղված է Ռիվերսայդի ազգային գերեզմանատանը (անգլ.՝ Riverside National Cemetery)՝ կնոջ կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.