From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Բեյթս Կլարկ (անգլ.՝ John Bates Clark, հունվարի 26, 1847[3][4][5][…], Փրովիդենս, ԱՄՆ[6] - մարտի 21, 1938[6][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի տնտեսագետ[7][8], սահմանային արտադրողականության տեսության հեղինակ, մարժինալիզմի ամերիկյան դպրոցի հիմնադիր[9], տնտեսագիտության բնագավառում նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ, Ամերիկյան տնտեսագիտական ընկերության հիմնադիրներից մեկը և 1894-1895 թթ. դրա նախագահը։ Դասախոսել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, որտեղ պաշտոնավարել է որպես պրոֆեսոր։ Եռանդուն կերպով մասնակցել է գիտական, հասարակական կարևոր իրադարձություններին։ Հայացքներով պացիֆիստ էր, Ազգերի լիգայի աջակից ու ջատագով։ Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում պայքարել է կապիտալիզմի ու մոնոպոլիաների դեմ, հասուն շրջանում դարձել կապիտալիզմի պաշտպան, քարոզել իր հավատը առ այն, որ ազատական (լիբերալ) տնտեսության մեջ հնարավոր է հասնել դասակարգային հետաքրքրությունների ներդաշնակության:։
Ջոն Բեյթս Կլարկ John Bates Clark | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1847 |
Ծննդավայր | Փրովիդենս, Ռոդ-Այլենդ նահանգ |
Մահացել է | մարտի 21, 1938 |
Մահվան վայր | Նյու Յորք |
Գերեզման | Լեյքվուդի գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Ամհերստի քոլեջ, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Frederick Huntington Clark?[2] և Ջոն Մորիս Կլարկ[2] |
Ստորագրություն | |
John Bates Clark Վիքիպահեստում |
Աշխատանքը և կապիտալը համարել է արդյունքի արժեքը ձևավորող հավասարազոր գործոններ, նաև պնդել, որ հասարակական արդյունքի բաշխումն իրականացվում է ազգային եկամտի մեջ արտադրության գործոններից (աշխատանք, կապիտալ, հող) յուրաքանչյուրի ներդրմանը համապատասխան, այստեղից էլ՝ կապիտալիստական հասարակարգում շահերի ներդաշնակությունը։
Ջոն Բեյթս Կլարկի որդին՝ Ջոն Մորիս Կլարկը, նույնպես տնտեսագետ էր[10], տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ջոն Բեյթս Կլարկը հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից, մասնագետների կարծիքով, առավել կարևոր են հետևյալ երկերը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.