From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գալիանո (անգլ.՝ John Galliano, իսկական անունը՝ Խուան Կարլոս Անտոնիո Գալիանո Գիլեն, իսպ.՝ Juan Carlos Antonio Galliano Guillén, նոյեմբերի 28, 1960[1][2][3][…], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդելավորող, որը հայտնի է իր էպատաժային հավաքածուների շնորհիվ։ 1996 թվականից մինչև 2011 թվականը եղել է Դիոր նորաձևության տան արտ-տնօրենը։
Ջոն Գալիանո անգլ.՝ John Galliano | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1960[1][2][3][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ, Վիլսոնի դպրոց և Սուրբ Մարտինի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Givenchy, Դիոր և Maison Margiela |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | johngalliano.com |
John Galliano Վիքիպահեստում |
Ջոն Գալիանոն ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 28-ին Ջիբրալթարում, ինտերնացիոնալ ընտանիքում․ հայրը եղել է իտալական արմատներով անգլիացի, իսկ մայրը՝ իսպանուհի։
Երբ Ջոնը դարձավ 6 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ջոն Գալիանոն ընդունվել է Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի հեղինակավոր քոլեջ և աշխատանքի անցել ազգային թատրոնում՝ այնտեղ աշխատանքը համատեղելով քոլեջում սովորելու հետ։
1985 թվականին Ջոն Գալիանոն ներկայացրել է ֆրանսիական հեղափոխության մոտիվներով իր դիպլոմային աշխատանքը, որը նա կատարել է ազգային թատրոնում։ Ջոնը սենսացիա է առաջացրել իր դիպլոմային աշխատանքով։ Այս աշխատանքը նկատել են նաև Browns առաջատար հագուստի խանութի սեփականատերերը, որոնք գնել են ամբողջ հավաքածուն և այն ցուցադրել ցուցափեղկի վրա։
Ջոան Բուրշտեյնի ֆինանսական աջակցությամբ Գալիանոն կարողացել է ներկայացնել իր դեբյուտային հավաքածուն «Բրիտանական բարձր նորաձևության շաբաթում»։ Համագործակցելով գլխարկների դիզայներ Սթիվեն Ջոնսոնի հետ՝ Գալիանոն հանդիսատեսին ներկայացել է աշխարհի բարձր նորաձևության թարմ հայացքով, թեկուզև ոչ միանշանակ։ Հավաքածուի ցուցադրությունից առաջ Գալիանոն ջուր էր լցնում մանեկենների վրա, և այդ կերպով դուրս հանում նրանց պոդիում։ Ցուցադրությունից հետո նա ծանոթացել է հրատարակիչ Ամանդա Հարլեքի հետ, որ դարձել է նրա անձնական ոճաբանը։ Հաջորդ տարվա գարնանը Գալիանոն ներկայացրել է հաջողության ունեցած հավաքածուն՝ «Ընկած հրեշտակները»։ Նոր հովանավորը՝ դանիացի բիզնեսմեն Պեդեր Բերտելսենը օգնել է Ջոնին Փարիզում կազմակերպել իր առաջին ցուցադրությունը։
1988 թվականին Սթիվեն Ռոբինսոնի հետ միասին Գալիանոն ստեղծել է «Բլանշ Դյուբուա» հավաքածուն, որի համար արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» կոչմանը։ Այս հավաքածուի ստեղծման ժամանակ ճապոնացի մոդելավորողների աշխատանքներով ոգեշնչված դիզայները կիրառել է ձևվածքի անհամաչափություն։ Ջոնի հռչակը որպես դիզայներ աճում էր․ երկու տարի անընդմեջ Գալիանոն պատասխանատու է եղել Բալենսիագա տան հավաքածուի համար։
90-ականների սկզբի նորաձևության ինդուստրիայի ճգնաժամը դիզայներին ստիպել է լքել Լոնդոնը և տեղափոխվել Փարիզ։ Այստեղ Գալիանոն ծանոթացել է ամերիկյան «Վոգ» ամսագրի խմբագրի՝ Աննա Վինտուրի հետ։ Վինտուրն իր խնամակալության տակ է առել տաղանդավոր երիտասարդ դիզայներին և նույնիսկ օգնել նրան աշխատանքի հարցում։ Նա համոզել է պորտուգալացի բարձրաշխարհիկ տիկին Սաո Շլումբերժեին (Saõ Schlumberger) Փարիզի կենտրոնի իր առանձնատունը տրամադրել Գալիանոյի հավաքածուի ցուցադրության համար, որը մեծ հաջողություն է ունեցել։ 17 բացարձակ սև հագուստներ, որոնցում շարանցել են մոդելներ Քեյթ Մոսը և Նաոմի Քեմփբելը, որոնց հետ համագործակցել է Գալիանոն, ցնցել են նորաձևության ողջ աշխարհը։
Դիզայների կողմից ստեղծվող կանացի կերպարները միշտ մտածված են մինչև ամենափոքր մանրուքը։ Նրա ստեղծած ամենահայտնի կերպարներից մեկը «Արքայադուստր Լուկրեցիան» է։
«Ինձ ոգեշնչում է անհատականությունը։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսին է եղել այդ կինը, ինչ էր նա հագնում, որտեղ էր ապրում, ովքեր էին նրա սիրեկանները»,– ասել է Գալիանոն։ |
Հավաքածուի համար, որը բաղկացած է կրինոլիններից, երեկոյան զգեստներից, որոնք ձևված են թեք, գիշերանոց-կոստյումներից,ոգեշնչման աղբյուր են ծառայել 1930-ական թվականները։
Շուտով Գալիանոյի տաղանդը գրավեց Բեռնար Առնոյի ուշադրությունը, որը 1995 թվականին նրան առաջարկել է «Givenchy» տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ «Givenchy»-ում մեկ տարի աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել պահպանողական «Dior»-ում, որը Գալիանոն վերափոխել է։ Ամեն տարի թողարկվում է 12 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը ստիպում է նորովի նայել նորաձևության աշխարհին։ Այսպես, «Dior»-ում իր առաջին տարում Ջոն Գալիանոն ներկայացրեց մի հավաքածու, որը դարձավ նոր ուղղության՝ գլամուրի կանխագուշակը։
Ստեղծելով նոր կերպարներ՝ Գալիանոն փոխում է իր կերպարը։ Նա միակ դիզայներն է, որի հայտնվելը պոդիումի վրա ոչ պակաս հետաքրքիր շոու է, քան բուն դեֆիլեն։ Ընդ որում, հեղինակի մոդելների բոլոր կերպարները մնում են կանացի։
2011 թվականի մարտի 1-ին հեռացվել Christian Dior նորաձևության տնից, որի պատճառը հանդիսացել են Փարիզի Նորաձևության շաբաթվա նախօրեին Փարիզի բարերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ նրա ասված հակասեմական արտահայտություններըշ[5][6]։ Ավելի ուշ՝ նույն տարվա սեպտեմբերին, ֆրանսիական տրիբունալը Գալիանոյին մեղավոր է ճանաչել հակասեմական վարքի համար, և այդ իրավախախտման համար նրան դատապարտել 6 հազար եվրո տուգանքի՝ փորձաշրջանով[7]։
2013 թվականի հունվարին ամերիկացի դիզայներ Օսկար դե լա Ռենտան Գալիանոյին հրավիրել էր իր նորաձևության տուն և առաջարկել ստուդիա՝ նոր ստեղծագործական նախագծեր իրականացնելու համար։ Չնայած Գալիանոն եղել է ժամանակավոր աշխատանքի, նրա հավաքածուն թողարկվել է[8] և ներկայացվել նորաձևության ցուցադրությանը։ Ինչպես նախկինում, հավաքածուն ուներ շատ զգեստներ, շրջազգեստներ և ճոխ զարդեր։
2015 թվականից զբաղեցնում է Maison Margiela նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նրա առաջին հավաքածուն ներկայացվել է Լոնդոնում՝ բարձր նորաձևության շաբաթում։ Այս հավաքածուի համար Գալիանոն մշակել է 24 կերպար, որոնցում միավորել է ֆրանսիական բրենդի ֆիրմային դեկոնստրուկտիվիզմը՝ թատերական շքեղության հանդեպ սեփական ձգտման հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.