From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գոլսուորսի (անգլ.՝ John Galsworthy; օգոստոսի 14, 1867[1][2][3][…], Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 31, 1933[1][5][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5]), անգլիացի արձակագիր և դրամատուրգ, «Ֆորսայթների պատմությունը» (The Forsyte Saga, 1906-1921) վիպաշարի հեղինակ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1932 թ.)։
Ջոն Գոլսուորսի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 31, 1933[1][5][2][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Գրական անուն | John Sinjohn |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հերոու դպրոց և Նոր Քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆորսայթների պատմությունը, Saint's Progress?, The Silver Box?, Strife? և Justice? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ada Galsworthy? |
Ջոն Գոլսուորսի Վիքիքաղվածքում | |
John Galsworthy Վիքիպահեստում |
Ջոն Գոլսուորսին ծնվել է Քինգսթոն Հիլլում, Անգլիա։ Ծնողներն էին Ջոն և Բլանշ Բեյիլի Գոլսուորսիները։ Ծնվել է մեծահարուստի ընտանիքում։ Հաճախել է Հերրոու էլիտար դպրոցը և Օքսֆորդի Նյու Քոլեջը։ Սովորել է փաստաբանի մասնագիտություն։ 1890 թվականին հրավիրվում է դատարանում աշխատելու։ Սակայն նա ոգեշնչված չէր իրավաբանության ոլորտում աշխատելու մտքով։ Նա փոխարենը մեկնում է ծովային ճանապարհորդության, որի ընթացքում պետք է միաժամանակ ուսումնասիրեր և վերահսկեր ծովային բեռնափոխադրումների ընտանեկան բիզնեսը։ Այս ճանապարհորդությունների ընթացքում Ջոնը հանդիպում է Ջոզեֆ Քոնրադին։ Ապագա վիպասանները դառնում են մտերիմ ընկերներ։ 1895 թվականին Գոլսուորսին սիրային կապի մեջ է մտնում Ադա Կուպերի (1864–1956 թթ.) հետ։ Վերջինս Ջոնի զարմիկի կինն էր։ Ադայի ամուսնալուծությունից տաս տարի անց՝ 1905 թվականի սեպտեմբերի 23-ին նրանք ամուսնանում են և միասին են ապրում մինչև Ջոնի մահը (1933 թ.)։
Գոլսուորսիի պատմվածքների առաջին հավաքածուն լույս է տեսել 1897 թվականին։ Սա և դրան հաջորդած մի շարք ստեղծագործություններ հրատարակվել են Ջոն Սինջոն կեղծանունով։ Նա սկսել է իր սեփական անունով տպագրել գրքերը 1904 թվականին լույս տեսած "Կղզու փարիսեցիները"-ից հետո։ Նրա առաջին ծավալուն վեպը (Ջոսելին) հրատարակվել է Ջոն Սինջոն անվան տակ. ավելի ուշ նա չցանկացավ վերահրատակել այն իր անունով։ Գոլսուորսիի առաջին պիեսը "Ոսկյա տուփ"-ն է, որը լույս է տեսել 1906 թվականին։ Հաջողություն ունենալուց հետո նա գրում է "Սեփականության մարդը" (1906 թ.). այն Ֆորսայթների եռագրության առաջին մասն է։ Նա գրում է և վեպեր և պիեսներ, սակայն ավելի հայտնի դարձավ իր պիեսների շնորհիվ։ Հիմա Գոլսուորսին ավելի շատ հայտնի է իր վեպերով՝ մասնավորապես «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարով։ Այն վեց վեպից և երկու եռերգությունից բաղկացած վիպաշար է նույնանուն ընտանիքի և միմյանց հետ կապված կյանքերի մասին։ Այս գրքերում նկարագրվում է հասարակական դասակարգը, հատկապես վերին-միջին դասին պատկանող մարդիկ։
Նա համարվում է Էդվարդ թագավորի ժամանակակից գրողներից մեկը, ով մարտահրավեր նետեց Վիկտորիայի Անգլիային նախորդող գրականությունում նկարագրվող հասարակության իդեալներին։
Իր գրվածքներով Գոլսուորսին տարբեր խնդիրների մասին էր բարձրաձայնում՝ բարեփոխումներ բանտի համակարգում, կանանց իրավունքներ, կենդանիների բարեկեցություն և գրաքննության հակադրություն։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ նա աշխատում էր Ֆրանսիայում՝ հիվանդանոցում, քանի որ տարիքն անց էր պատերազմին մասնակցելու համար։ 1921 թվականին ընտրվում է "Փեն" գրական ակումբի նախագահ։ 1932 թվականին արժանանում է նոբելյան մրցանակի։ Ծանր հիվանդ լինելու պատճառով ի վիճակի չի լինում ներկա գտնվելու մրցանակաբաշխությանը, իսկ դրանից վեց շաբաթ անց մահանում է կաթվածից։
Գոլսուորսին կյանքի վերջին 7 տարիները անցկացրել է Բըրիում։ Մահացել է ուղեղի ուռուցքից իր լոնդոնյան տանը։ Համաձայն կտակի՝ նրա աճյունը պետք է դիակեզվեր, իսկ մոխիրը պետք է շաղ տային ինքնաթիռից Սաութ Դաունի տարածքում[8]։ Ջոնի մահից հետո նրա գրականության ժողովրդականությունը նվազեց, սակայն 1967 թվականին արված "Ֆորսայթների սագայի" հաջող ադապտացիայից հետո նորից հետաքրքրություն ցուցաբերվեց նրա երկերի նկատմամբ։
Ջոն Գոլսուորսիի կողմից գրված մի շարք նամակներ և թղթեր պահվում են Բրմինգեմի համալսարանի հատուկ հավաքածուներում։ 2007 թվականին Քինգսթոն համալսարանը նոր մասնաշենք է բացում և անվանում նրա անունով։ Նրա անունով է նաև կոչվում Քինգսթոնում Գոլսուորսիի ճանապարհը։
«Ֆորսայթների պատմությունը» բազմիցս էկրանավորվել է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.