Ջոն Թոլանդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Թոլանդ (անգլ.՝ John Toland, նոյեմբերի 30, 1670(1670-11-30)[1][2][3][…], Inishowen, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա - մարտի 11, 1722(1722-03-11)[1][2][4][…], Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իռլանդացի փիլիսոփա։
Ջոն Թոլանդ անգլ.՝ John Toland | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1670(1670-11-30)[1][2][3][…] Inishowen, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա |
Մահացել է | մարտի 11, 1722(1722-03-11)[1][2][4][…] (51 տարեկան) Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան և գրող |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան, Գլազգոյի համալսարան և Լեյդենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
John Toland Վիքիպահեստում |
Սովորել է Անգլիայի, Շոտլանդիայի և Հոլանդիայի համալսարաններում։ Թոլանդը հայտնի է դարձել «Քրիստոնեությունն առանց գաղտնիքների» գրքով, որը դատապարտվել է այրման։ Փիլիսոփան ստիպված է եղել փախչել բանտային կալանքի սպառնալիքից։ Նա շատ է ճամփորդել. փիլիսոփայությամբ հետաքրքրվող պրուսական թագուհի Սոֆյա Շառլոտայի հրավերով որոշ ժամանակ ապրել է Բեռլինում։ Թագուհու հետ զրույցները և հետագայում նրա հետ նամակագրությունը հիմք են հանդիսացել, որ Թոլանդը շարադրի իր առավել նշանավոր` «Նամակ Սերենային» գործը։ Մահացել է դաժան չքավորության մեջ։
Թոլանդի հիմնական գաղափարները, որոնք ազդել են 17-րդ դարի անգլիական և ֆրանսիական մատերիալիզմի զարգացման վրա, կապված են մատերիայի և շարժման միասնականության ապացուցման հետ և ընդունում են շարժումը որպես մատերիայի հիմնական հատկանիշ։ Հիմնավորելով մատերիայի համընդհանուր ակտիվության մասին միտքը` մտածողը տպավորիչ պատկեր է ստեղծում «համաշխարհային մատերիայի» անվերջ շարժման, բնության հավերժական շրջապտույտի, մշտական արարման ու ավերման, երևույթների ծագման ու վերացման և արտաքին աշխարհի առարկաների մասին։
Մերժելով տարածության և ժամանակի` որպես առանձին էությունների մասին պատկերացումները, Թոլանդը պնդել է, որ տարածությունն ու ժամանակը անքակտելորեն կապված են մատերիայի և շարժման հետ։ Նա վճռականորեն առաջ է տարել տիեզերքի անվերջության և հավերժության գաղափարը։
Թոլանդը մտածողությունը դիտարկել է ուղեղի գործունեության համատեքստում, այն համարել է ուղեղի «հատուկ շարժում», որպես «այդ օրգանի հատուկ ունակություն»։ Նա շատ խիստ քննադատել է կրոնը և եկեղեցին մատերիալիզմի տեսանկյունից, սակայն այդ ժամանակների շատ մտածողների պես լիովին աթեիստական դիրքորոշումն անբարոյական է համարել։ Հարկ է նշել, որ Թոլանդը Նոր ժամանակների առաջին փիլիսոփա էր, որը հատուկ աշխատություն է նվիրել Հիպատիային։