From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ալան Լասետեր (անգլ.՝ John Alan Lasseter, հունվարի 12, 1957[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր և ռեժիսոր Փիքսար և Walt Disney Animation Studios ստուդիաներում, Փիքսար ստուդիայի հիմնադիրներից մեկը, «Walt Disney Imagineering»-ի գլխավոր ստեղծագործական խորհրդականը[6]։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է։
Ջոն Լասետեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան, Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ (1979)[2] և Whittier High School? |
Ազդվել է | Ուոլթ Դիսնեյ, Չակ Ջոնս, Ֆրենկ Կապրա, Հայաո Միյաձակի և Preston Sturges? |
Երկեր | Evil Emperor Zurg? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, գործադիր պրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր |
Աշխատավայր | Պիքսար[2][4], Lucasfilm[2], The Walt Disney Studios[2], Walt Disney Animation Studios[4] և Skydance Media |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Sam Lasseter? |
Ստորագրություն | |
John Lasseter Վիքիպահեստում |
Ջոն Լասետերը ծնվել է Հոլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում[7]։ Ջոնի մայրը որպես նկարչության ուսուցչուհի աշխատել է «Bell Gardens» միջնակարգ դպրոցում։ Հայրը՝ Փոլ Լասետերը, ղեկավարել է Chevrolet-ի տեղական դիլերների պահեստը։ Ջոնը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Ուիթիեր քաղաքում։ Լասետերի մոր մասնագիտությունն ազդել է նրա՝ անիմացիայի և մուլտիպլիկացիայի հետ կապվածության վրա, իսկ հոր աշխատանքը՝ ավտոմեքենաների հանդեպ սիրո և հետաքրքրության։ Ջոնը մանուկ հասակում շատ է նկարել, նույնիսկ եկեղեցական ծառայությունների ժամանակ։
Պատանեկության տարիներին Բոբ Թոմասի գրած «Անիմացիայի արվեստը» գրքի և Disney Studios-ի պատմության շնորհիվ որոշել է դառնալ նկարիչ-անիմատոր։
Ջոն Լասսետերը ուսումը սկսել է Պեպերդինի համալսարանում, որտեղ սովորել էին նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը։ Սակայն, հետագայում տեղափոխվել է Ուոլթ Դիսնեյի հիմնադրած Կալիֆոռնիայի արվեստի համալսարան։
Լասետերի դասախոսները ստուդիայի երեք աշխատակիցներն էին՝ Էրիկ Լարսոնը, Ֆրենկ Թոմասը և Օլի Ջոնսթոնը, իսկ նրա դասընկերները դարձել են Բրեդ Բյորդը, Ջոն Մաշկերը, Հենրի Սելիկը և Թիմ Բարթոնը։ Այստեղ գտնվելու ժամանակ եղել է երկու կարճամետրաժ՝ «Տիկինը և լամպը» (1979) և «Nitemare» (1980) ֆիլմերի պրոդյուսերը։ «Տիկինը և լամպը» ֆիլմը հաղթել է ուսանողական աշխատանքի մրցանակաբաշխությունում, իսկ սպիտակ լամպը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, հետագայում դարձել է Pixar ստուդիայի պատկերանիշը։
2011 թվականի նոյեմբերի 1-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում զետեղվել է Ջոն Լասետերի անվանական աստղը, որը դարձել է ծառուղու 2453-րդ աստղը[8]։
2017 թվականի նոյեմբերին անպարկեշտ վարքի մեղադրանքով կես տարով հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվել է, որ Ջոնը հաճախ գրկել և համբուրել է իր աշխատակիցներին՝ նրանց ցանկությունից անկախ և չի հարգել նրանց անձնական տարածքը։ 2018 թվականի հունիսին Disney-ը հաղորդել է[9], որ Ջոն Լասետերն աշխատանքից կազատվի պայմանագրի ավարտից հետո, իսկ մինչ այդ կստանձնի խորհրդատուի դերը։ Այսպիսով, «Խաղալիքների պատմություն 4»-ը Pixar-ում դարձել է նրա վերջին մուլտֆիլմը։
2019 թվականի հունվարին նրան վարձել է Skydance Media-ի անիմացիոն ստորաբաժանումը, որը ստեղծվել էր 2017 թվականին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.