Ջոն Լենոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Լենոն (հոկտեմբերի 9, 1940(1940-10-09)[2][3][4][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5] - դեկտեմբերի 8, 1980(1980-12-08)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]) (ի ծնե՝ Ջոն Ուինսթոն Լենոն անգլ.՝ John Winston Lennon, հետագայում վերափոխվել է Ջոն Ուինսթոն Օնո Լենոն անգլ.՝ John Winston Ono Lennon), բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող։ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ Լենոնը քարոզում էր հավասարության և մարդկանց եղբայրության, խաղաղության, ազատության գաղափարները։ Դա նրան դարձրեց հիպիների կուռքը և 1960-1970-ական թվականների ամենաազդեցիկ հասարակական գործիչներից մեկը։
2002 թվականին Բի-Բի-Սի (BBC) մեդիակորպորացիայի անցկացրած հարցման արդյունքում, Լենոնը բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Նաև Լենոնը զբաղեցնում է միանգամից երկու հորիզոնական «Rolling Stone» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում. 1՝ «The Beatles»-ի կազմում և անձնական 38։ Բրիտանական «Classic Rock» ամսագիրը Լենոնին ընդգրկում է բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում։