Ջոն Յանգ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուոթս Յանգ (անգլ.՝ John Watts Young, սեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - հունվարի 5, 2018(2018-01-05)[5][6][7][…], Հյուստոն[7]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
Ջոն Յանգ անգլ.՝ John Young | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | հունվարի 5, 2018(2018-01-05)[5][6][7][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն[7] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և United States Naval Test Pilot School? |
Մասնագիտություն | ռազմածովային սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, ինքնակենսագիր, ռազմական օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Ծնողներ | հայր՝ William Hugh Young?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | Chief of the Astronaut Office? |
Պարգևներ և մրցանակներ | |
John Young (astronaut) Վիքիպահեստում |
1952 թվականին ավարտել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների բակալավրի աստիճան։
ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի մարտի 23-ին Գաս Գրիսոմի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-3» տիեզերանավով։ 1966 թվականի հուլիսի 18—21-ը, Մայքլ Քոլինզի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-10» տիեզերանավով։ 1969 թվականի մայիսի 18-26-ը, Թոմաս Ստաֆորդ և Յուջին Սերնանի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի ապրիլի 16-27-ը, Չարլզ Դյուկի և Քեն Մաթինգլիի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Չարլզ Դյուկի հետ Լուսնի վրա մնացել է 71 ժամ 2 րոպե։
Չորս թռիչքների ընթացքում Յանգը տիեզերքում մնացել է 533 ժ 33 ր։
- Янг Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Astronauts Laud Gemini as Precursor to Shuttle — Albuquerque: 1982. — P. 3. — ISSN 1526-5137; 2578-3963
Սա տիեզերագնացի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |