Ջոն Ջեյմս Օդյուբոն
ամերիկացի թռչնաբան, բնագետ և նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ջեյմս Օդյուբոն (անգլ.՝ John James Audubon, ծննդյան անուն՝ Ժան Ռաբին, ապրիլի 26, 1785(1785-04-26)[1][2][3][…], Լես Կայես, Սան Դոմինգո[4][5] - հունվարի 27, 1851(1851-01-27)[1][2][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի թռչնաբան, բնագետ և նկարիչ։ Նա հատկապես հայտնի է ամերիկյան բոլոր թռչունների վերաբերյալ իր լայնածավալ աշխատություններով և թռչունների մանրամասն նկարներով՝ նրանց բնական միջավայրում։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Ամերիկայի թռչունները» (1827–1839 թթ.) պատկերազարդ գունագեղ գիրքը համարվում է երբևէ շարադրված ամենահրաշալի թռչնաբանական աշխատություններից մեկը։ Օդյուբոնը հայտնաբերել է ամերիկյան թռչունների 25 նոր տեսակներ։
Արագ փաստեր Ջոն Ջեյմս Օդյուբոն անգլ.՝ John James Audubon և ֆր.՝ Jean‐Jacques Audubon, Ծնվել է ...
Ջոն Ջեյմս Օդյուբոն անգլ.՝ John James Audubon և ֆր.՝ Jean‐Jacques Audubon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1785(1785-04-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լես Կայես, Սան Դոմինգո[4][5] |
Մահացել է | հունվարի 27, 1851(1851-01-27)[1][2][6][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Trinity Church Cemetery and Mausoleum |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Երկեր | Osprey and the Otter and the Salmon? և Ամերիկայի թռչուններ |
Մասնագիտություն | բուսաբան, թռչնաբան, նկարիչ, կենդանաբան, կենսաբան, գիտական պատկերազարդող, գրող, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և բնագետ |
Ամուսին | Lucy Audubon?[7] |
Ծնողներ | մայր՝ Jeanne Rabine? |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[8] և Լոնդոնի Լինեական ընկերություն |
Երեխաներ | John Woodhouse Audubon?[9], Victor Gifford Audubon?[9], Lucy Audubon? և Rose Audubon? |
Ստորագրություն | |
John James Audubon Վիքիպահեստում |
Փակել