From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Հյուսթոն Սթոքտոն (անգլ.` John Houston Stockton, ծնվ.` մարտի 26, 1962 թ.), շվեյցարական և գերմանական ծագմամբ ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Ողջ մասնագիտական կարիերան (1984–2003) անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։
Ջոն Սթոքթոն John Stockton | |||||
Դիրքը | Խաղարկող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 12 | ||||
Ի ծնե տրված անունը | Ջոն Հյուստոն Սթոքտոն John Houston Stockton | ||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1962 (62 տարեկան) | ||||
Ծննդավայր | Սպոքեյն, Վաշինգտոն, ԱՄՆ | ||||
Հասակ | 1,85 մ | ||||
Քաշ | 79 կգ | ||||
Դպրոց | Գոնզագայի նախապատրաստական դպրոց (Սպոքեյն, Վաշինգտոն) | ||||
համալսարան | Գոնզագայի համալսարան (1980–1984) | ||||
Դրաֆթի տարի | 1984 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Յութա Ջազ (1984–2003) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||
19 711 միավոր (13,1 մ/խ) 15 806 փոխանցում (10,5 փ/խ) 3265 խլում (2,2 խ/խ) | |||||
|
Ընտրվել է 1984 թվականի NBA դրաֆթով, որտեղ իրենց մասնագիտական կարիերաներն են սկսել Մայքլ Ջորդանը, Հակիմ Օլաջուվոնը, Չարլզ Բարքլին և այլ հայտնի բասկետբոլիստներ։
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղարկողներից մեկը[1]։ Սթոքտոնին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ կուտակած արդյունավետ փոխանցումների (15 806) և խլումների (3265) ռեկորդը։
Տասն անգամ ճանաչվել է NBA-ի աստղ։ 2009 թվականին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ։ Հավերժացրել է 12 համարի խաղաշապիկը «Ջազի» փառքի սրահում։
Թիմակից Կարլ Մելոունի հետ պատկանում է այն աստղային բասկետբոլիստների թվին, ովքեր երբեք չեն նվաճել NBA-գավաթը[2]։
Սթոքտոնը եղել է նաև Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի՝ «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում նվաճել է օլիմպիական ոսկի Բարսելոնայի (1992) և Ատլանտայի (1996) օլիմպիական խաղերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.