բրիտանացի փիլիսոփա և քաղաքական տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ստյուարտ Միլ (անգլ.՝ John Stuart Mill, մայիսի 20, 1806[1][2][3][…], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1873[1][2][3][…], Ավինյոն[4][9]), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող։ Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարևոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության և քաղտնտեսության ոլորտներում։ Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»[10][11]։ Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, և այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները[12]։ Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), և քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ[13]։
Ջոն Ստյուարտ Միլ անգլ.՝ John Stuart Mill | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1806[1][2][3][…] Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 8, 1873[1][2][3][…] (66 տարեկան) Ավինյոն[4] |
Գերեզման | Cimetière Saint-Véran |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | աթեիզմ, էգալիտարիզմ, ուտիլիտարիզմ և ազատականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, էգալիտարիզմ, clerk և սուֆրաժիստ |
Հաստատություն(ներ) | Արևելա-հնդկական ընկերություն[5] |
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Ամուսին(ներ) | Հարիեթ Թեյլոր Միլ |
Հայր | Ջեմս Միլլ[5] |
Ուսուցիչ | Ջերեմի Բենթամ[8] |
Ստորագրություն | |
John Stuart Mill Վիքիպահեստում |
Անդամակցել է լիբերալ կուսակցությանը։ Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռևս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք[14][15] (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը)։
Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետևորդն էր։ Միևնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգևոր հայր։
Ջոն Միլը ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան, տնտեսագետ Ջեյմս Միլի որդին էր։ Հայրը, որ Դևիդ Ռիկարդոյի մտերիմ ընկերն էր և վերջինիս ու Ջերեմի Բենթամի հետևորդը, հատուկ նպատակ է դրել նրանից կերտել հանճարեղ մի մտածող, ով Բենթամի և իր մահից հետո պիտի շարունակեր ուտիլիտարիզմի տեսության զարգացման ու տարածման գործը[16]։ Եվ ինքն անձամբ, Բենթամի ու Ֆրենսիս Փլեյսի օժանդակությամբ, զբաղվել է Ջոնի կրթության ու խստապահանջ դաստիարակության գործով։ Տղան երեք տարեկանից հին հունարեն է սովորել[17], ութ տարեկանում արդեն բնագրով կարդացել է Եզոպոսի առակները, Քսենոֆոնի «Անաբասիս»-ը[17], Հերոդոտոսի[17], Պլատոնի և հույն այլ հեղինակների աշխատություններ[17], ձեռնամուխ եղել լատիներենին տիրապետելու, մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն ուսումնասիրելու գործին, նշանակվել իր փոքր եղբայրների ու քույրերի ուսուցիչ։ Տասներեք տարեկանից ծանոթացել է քաղաքատնտեսությանը, հոր հետ միասին ուսումնասիրել Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի աշխատությունները (վերջինս հաճախ պատանուն հրավիրել է իր տուն ու նրա հետ զրուցել քաղաքատնտեսության զանազան հիմնախնդիրների շուրջ)։ Տասնչորս տարեկանում արդեն Ջոն Միլը համալսարանական ծրագրերը մեծապես գերազանցող գիտելիքների էր տիրապետում։
1823 - 1825 թվականներին նա ծառայել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունում[18], 1865 - 1868 թվականներին եղել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի անդամ[19][20]։
Ուսումնասիրողների գնահատմամբ՝ Ջոն Միլի փիլիսոփայական գլխավոր աշխատություններն են «Ազատության մասին» (1859), «Ուտիլիտարիզմ» (1861), «Տրամաբանության համակարգը» (անգլ.՝ А System of Logic; 1843), տնտեսագիտական աշխատանքներից՝ «Քաղաքատնտեսության առարկայի և նրա մեթոդի մասին» (1836), «Էսսեներ քաղաքատնտեսության մի քանի չլուծված հարցերի մասին» (անգլ.՝ Essays on some unsettled Questions in Political Economy)[21], «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy, 1848 թ.) երկերը։ «Քաղաքատնտեսության սկզբունքները» գրքի նախաբանում Միլը գրել է, որ իր խնդիրն է համարել ստեղծել Ադամ Սմիթի «Ուսումնասիրություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» աշխատության նորացված տարբերակը՝ տնտեսագիտական գիտելիքների մակարդակի աճի և ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հաշվառումով։ Գրքի հիմնական բաժինները նվիրված են արտադրությանը, բաշխմանը, փոխանակմանը, կապիտալիզմի առաջընթացին և տնտեսության մեջ պետության ունեցած դերին։ Միլին հաջողվել է իր աշխատության մեջ համակցել Ռիկարդոյի տեսությունն ու նրան քննադատողների առաջարկած մոդիֆիկացիաներից լավագույնները։ Դրա շնորհիվ գրքում տեղ են գտել ժամանակի առավել էական ու արժեքավոր քաղաքական-տնտեսագիտական գաղափարները, և պատահական չէ, որ այն դարձել է անգլիախոս աշխարհի հիմնական տնտեսագիտական դասագիրքը (մինչև 1890 թ. Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքները» երկի լույընծայումը)[22], ճանաչվել է տնտեսագիտական լավագույն դասագիրք, թարգմանվել մի շարք լեզուներով, բազմիցս վերահրատարակվել և գործածվել եվրոպական բազմաթիվ համալսարաններում։
Ջոն Միլը խոսքի ազատության եռանդուն պաշտպան և գրաքննության հակառակորդ էր։ Իրեն դրսևորել է որպես ժողովրդավարության տեսաբան, քննադատել է բուրժուական կարգերի արատները (ունեցվածքային անհավասարությունը, փողի պաշտամունքը, աշխատավորների ցածր կենսամակարդակը), որոնց հաղթահարման միջոցը համարել է հասարակական բարեփոխումների իրականացումը։ Նա հույս է տածել, որ կապիտալիստական ընկերություններին կփոխարինեն բանվորական կոոպերատիվները («բանվորական ընկերակցությունները»), պետության հասարակական-տնտեսական գործառույթները կբարեփոխվեն ու կուղղվեն ամբողջությամբ վերցրած հասարակության և մասնավորապես նրա նվազ պաշտպանված խավերի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ համընդհանուր կրթության, լուսավորության ապահովմանը, արհմիությունները կստանան հասարակական-քաղաքական լայն իրավունքներ, ընդսմին՝ նաև գործադուլի իրավունք։ Միլը եղել է ստրկատիրության անհաշտ հակառակորդ, առաջարկել է, որ գաղութներին ավելի մեծ իրավունք ու հնարավորություն տրվի իրենց հուզող հարցերը լուծելու գործում։ Նա համարել է, որ բոլոր կանայք և տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ստրկական վիճակում են գտնվել ու գտնվում, ուստի հետևողականորեն պայքարել է կանանց ազատագրման, նրանց ընտրական իրավունքի ապահովման համար։
Կրոնական հայացքների տեսակետից Միլը ագնոստիկ էր և սկեպտիկ[23][24][25][26]։
Միլի ժամանակներում նրա վերոնշյալ հայացքներից շատերն արմատական էին համարվում, և դրա պատճառով նա մի քանի անգամ կալանավորվել է։ Նրա ազատականությունը (լիբերալիզմը) շատ առումներով կարելի է համարել ավելի հետևողական, քան, օրինակ, Ջոն Լոկինը, Շառլ Մոնտեսքյոյինը։
Վերնագիրը | Տարեթիվը | Աղբյուրը |
---|---|---|
"Two Letters on the Measure of Value" | 1822 | "The Traveller" |
"Questions of Population" | 1823 | "Black Dwarf" |
"War Expenditure" | 1824 | Westminster Review |
"Quarterly Review – Political Economy" | 1825 | Westminster Review |
"Review of Miss Martineau's Tales" | 1830 | Examiner |
"The Spirit of the Age" | 1831 | Examiner |
"Use and Abuse of Political Terms" | 1832 | |
"What is Poetry" | 1833, 1859 | |
"Rationale of Representation" | 1835 | |
"De Tocqueville on Democracy in America [i]" | 1835 | |
"State of Society In America" | 1836 | |
"Civilization" | 1836 | |
"Essay on Bentham" | 1838 | |
"Essay on Coleridge" | 1840 | |
"Essays On Government" | 1840 | |
"De Tocqueville on Democracy in America [ii]" | 1840 | |
A System of Logic | 1843 | |
Essays on Some Unsettled Questions of Political Economy | 1844 | |
"Claims of Labour" | 1845 | Edinburgh Review |
The Principles of Political Economy: with some of their applications to social philosophy | 1848 | |
"The Negro Question" | 1850 | Fraser's Magazine |
"Reform of the Civil Service" | 1854 | |
Dissertations and Discussions | 1859 | |
A Few Words on Non-intervention | 1859 | |
On Liberty | 1859 | |
Thoughts on Parliamentary Reform | 1859 | |
Considerations on Representative Government | 1861 | |
"Centralisation" | 1862 | Edinburgh Review |
"The Contest in America" | 1862 | Harper's Magazine |
Utilitarianism | 1863 | |
An Examination of Sir William Hamilton's Philosophy | 1865 | |
Auguste Comte and Positivism | 1865 | |
Inaugural Address at St. Andrews Concerning the value of culture | 1867 | |
"Speech In Favour of Capital Punishment"[27][28] | 1868 | |
England and Ireland | 1868 | |
"Thornton on Labour and its Claims" | 1869 | Fortnightly Review |
The Subjection of Women | 1869 | |
Chapters and Speeches on the Irish Land Question | 1870 | |
Nature, the Utility of Religion, and Theism | 1874 | |
Autobiography | 1873 | |
Three Essays on Religion | 1874 | |
Socialism | 1879 | Belfords, Clarke & Co. |
"Notes on N. W. Senior's Political Economy" | 1945 | Economica N.S. 12 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.