![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/John_Frederick_Lewis_by_Sir_William_Boxall.jpg/640px-John_Frederick_Lewis_by_Sir_William_Boxall.jpg&w=640&q=50)
Ջոն Ֆրեդերիկ Լյուիս
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ֆրեդերիկ Լյուիս (անգլ.՝ John Frederick Lewis, հուլիսի 14, 1805(1805-07-14)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 15, 1876(1876-08-15)[1][2], Walton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի օրիենտալիստ նկարիչ։ Նա մասնագիտացած է Արևելքի և շուրջմիջերկրածովյան երկրների կենցաղն ու բարքերը պատկերելու գործում։ Նա մի քանի տարի ապրել է Կահիրեում, ավանդական ոճով կառուցված ու կահավորված տան մեջ։ Եվ 1851 թվականին Անգլիա վերադառնալուց հետո նա մասնագիտացավ ռեալիստական ժանրի մեջ՝ ստեղծելով բարձրարժեք կտավներ, որոնք ներկայացնում են Միջին Արևելքի կյանքը և Եգիպտական ինտերիերը՝ Արևմուտքի որոշ ազդեցությամբ։ Նա շատ խնամքով և ջերմությամբ է ներկայացնում իսլամական ճարտարապետությունը, կահավորումը, միջավայրն ու ազգային հագուստները, ինչև նոր չափանիշ է սահմանում ռեալիստական նկարչության մեջ, որից ազդվեցին շատ ուրիշ նկարիչներ՝ ներառյալ ֆրանսիացի առաջատար օրիենտալիստ նկարիչ Ժան Լեոն Ժերոմը՝ իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում։ Չհավանելով օրիենտալիստ մյուս նկարիչների ոճը, որոնք հետաքրքրված էին արևելյան գեր կանանց կերպարներով, նա երբեք չպատկերեց մերկ կերպարանքներ։ Հարեմի որոշ տեսարաններում որպես կանացի տիպար նա ընտրել է իր կնոջ կերպարը։
Ջոն Ֆրեդերիկ Լյուիս անգլ.՝ John Frederick Lewis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1805(1805-07-14)[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1876(1876-08-15)[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Walton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Street Scene near the El Ghouri Mosque in Cairo? և In the Bey's Garden? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Frederick Christian Lewis? |
Ազգականներ | Charles Lewis? |
![]() |