Ջոշուա Նքոմո
From Wikipedia, the free encyclopedia
Ջոշուա Նքոմո (անգլ.՝ Joshua Mqabuko Nyongolo Nkomo, հունիսի 19, 1917(1917-06-19)[2][3][1][…], Սեմոկվե, Հարավային Մատաբելելենդ, Զիմբաբվե[1] - հուլիսի 1, 1999(1999-07-01)[2][3][4][…], Հարարե, Զիմբաբվե), զիմբաբեցի հեղափոխական։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Ջոշուա Նքոմո Joshua Mqabuko Nyongolo Nkomo | |
Ներքին գործերի նախարար | |
Մարտի 11 1980 - 1981 | |
---|---|
Կուսակցություն՝ | Zimbabwe African People's Union?[1] |
Կրթություն՝ | Ադամս քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Դավանանք | բողոքականություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 19, 1917(1917-06-19)[2][3][1][…] |
Ծննդավայր | Սեմոկվե, Հարավային Մատաբելելենդ, Զիմբաբվե[1] |
Վախճանի օր | հուլիսի 1, 1999(1999-07-01)[2][3][4][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Հարարե, Զիմբաբվե |
Թաղված | National Heroes Acre |
Քաղաքացիություն | Զիմբաբվե[1] |
Հայր | Թովմաս Նոնգոլի Լեստվանստո (Thomas Nyongolo Letswansto) |
Մայր | Մլինգո Հադեբե (Mlingo Hadebe) |
Ամուսին | Ջոհաննա Մաֆույանա |
Փակել
1950-ական թվականների սկզբից գլխավորել է Զիմբաբվեի ազգային-ազատագրական շարժումը։ 1957 թվականից Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միության (ԶԱԺՄ, մինչև 1960 թվականը՝ Աֆրիկյան ազգային կոնգրես․ 1960-1961 թվականներին եղել է Ազգային դեմոկրատական կուսակցություն) նախագահը։ 1963-1974 թվականներին եղել է կալանքի տակ։ 1976 թվականին Ռոբերտ Մուգաբեի հետ դարձել է Զիմբաբվեի Հայրենասիրական ճակատի առաջնորդը։ 1980 թվականի Փետրվարին, ընդհանուր ընտրություններում Հայրենասիրական ճակատի հաղթանակից հետո, նշանակվել է Զիմբաբվեի ներքին գործերի նախարար։