Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի
From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի(հայտնի է նաև որպես Ջովաննի Մանսուետի, իտալ.՝ Giovanni di Niccolò Mansueti, 1465[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] - ոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Արագ փաստեր Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի, Ծնվել է ...
Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի | |
---|---|
Ծնվել է | 1465[1] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Վախճանվել է | ոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Ջենտիլե Բելլինի |
Giovanni di Niccolò Mansueti Վիքիպահեստում |
Փակել
Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի։ Ստեղծագործել է Վենետիկում 1485-1526 թվականներին։ Ջովաննի Մանսուետին եղել է Ջենտիլե Բելլինիի աշակերտը, ում մանրամասն պատմելու ոճը նա շարունակել է օգտագործել իր ստեղծագործություններում։ Հետագա աշխատանքներում Մանսուետիի ոճը նման է Չիմա դա Կոնելյանոյի և Վիտտորե Կարպաչչոյի ոճին[3]։ Այս աշխատանքներից մեկը գտնվում է Բանի դի Լուկա կոմունային շրջանի եկեղեցում։