Ջորջե Էնեսկու - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ջորջե Էնեսկու.

Ջորջե Էնեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջորջե Էնեսկու
Ծնվել էօգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3]
Ջորջե Էնեսկու, George Enescu, Բոտոշանի, Ռումինիա
Երկիր
 Ռումինիա
և
 Ֆրանսիա
Մահացել էմայիսի 4, 1955(1955-05-04)[1][2][3][…] (73 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, դաշնակահար, դիրիժոր, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Գործիքներջութակ և դաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինMarie Cantacuzène?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
George Enescu Վիքիպահեստում

Ջորջե Էնեսկու (ռում.՝ George Enescu; օգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3], Ջորջե Էնեսկու, George Enescu, Բոտոշանի, Ռումինիա - մայիսի 4, 1955(1955-05-04)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։

Կենսագրություն

Սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից։ Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով։ Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով։ 1895 թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրիել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում։ 1923 թ. առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր։ 1920-1930 թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946 թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946 թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919 թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ։ Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ։

Ստեղծագործություն

Էնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիզմի բանաստեղծությունների վրա և այլն։ Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո։

Հետագայում Էնեսկուի երաժշտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում՝ («Էդիպ» օպերա 1910-1931 թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը։ Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902 թթ.)։ Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ։

Ճանաչում

Էնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով։ Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը։ Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը։ Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն։

Գրականություն

  • Voicana M. George Enescu. București։ Editura Academiei Republicii Socialiste România, 1971
  • Malcolm N. George Enescu։ his life and music. London։ Toccata Press, 1990
  • Samson J. Placing genius։ the case of George Enescu. Trondheim։ Norwegian University of Science and Technology, 2006
  • Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
  • Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118684639 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ջորջե Էնեսկու
Listen to this article