անգլիացի բանաստեղծ-մետաֆիզիկ, հոգևոր լիրիկայի հեղինակ, անգլիակն եկեղեցու հոգևորական From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Հերբերտ (անգլ.՝ George Herbert ապրիլի 3, 1593[1][2][3], Montgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն - մարտի 1, 1633[1][3], Բեմերտոն, Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ-մետաֆիզիկ, քահանա, հոգևոր բանաստեղծության հեղինակ[5]։
Ջորջ Հերբերտ անգլ.՝ George Herbert | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1593[1][2][3] |
Ծննդավայր | Montgomery, Montgomery, Պոուիս, Ուելս, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 1, 1633[1][3] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բեմերտոն, Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | քահանա, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն և Ուելս |
Կրթություն | Թրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց |
Անդամակցություն | Հակոբ Ա-ի չորրորդ խորհրդարան |
Ամուսին | Ջեյն Դանվերս[4] |
George Herbert Վիքիպահեստում |
Ջորջ Հերբերտը ծնվել է բարձրաշխարհիկ և հարուստ մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Ռոբերտ Հերբերտը[6], կրել է իր պապի անունը, որը Վիլյամ Հերբերտի[7] փոքր եղբայրն է եղել։ Վերջինս 1423-1469 թվականներին եղել է Պեմբրուգի առաջին կոմսը։ Մայրը եղել է Ջոն Դոննի ընկերն ու հովանավորը, ավագ եղբայրը՝ Էդվարդը, նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա-դեիստ՝ դեիզմի հետևորդ։ Համարվում է «անգլիական դեիզմի հայրը»[8]։
Հայրը մահացել է, երբ Ջորջը երեք տարեկան էր։ Մայրը մենակ է հոգացել տասը երեխայի ընտանեկան կարիքները։ Ջորջը սովորել է Վեստմինստերի դպրոցում, այնուհետև՝ 1609-1613 թվականներին, ուսումը շարունակել է քեմբրիջյան Տրինիտի քոլեջում։ 1618 թվականից դասավանդել է ճարտասանություն Քեմբրիջի համալսարանում, իսկ 1620-1628 թվականներին եղել է համալսարանի հանրային ճարտասանը։ 1624 թվականից եղել է Պառլամենտի պատգամավոր։ Նրան հովանավորել է Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը, բայց նա շուտով մահացել է։ 1627 թվականին մահացել է նաև Հերբերտի մայրը․ հուղարկավորութան արարողությունը գլխավորել է Ջոն Դոննը։
1630 թվականին Հերբերտը դարձել է Բիմերտոնի ծխական քահանա (Բիմերտոնը Լոնդոնից 75 մղոն հեռավորության վրա է)։ 1633 թվականին Հերբերտն ավարտել է իր «Եկեղեցի» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա ծանր հիվանդ է եղել, բայց կազմել է նաև գո րծնական ուղեցույց քահանաների համար։ Մահացել է պալարախտից՝ իր ձեռագիր «Եկեղեցի» գիրքը ավանդելով Նիկոլաս Ֆերրերիին՝անգլիկան Լիտլ Գիդենգի (Հանտինգդոնշիր) կրոնական համայնքի հիմնադրին։ Գիրքը տպագրվել է նույն՝ 1633 թվականին և մինչև 1690 թվականը հրատարակվել է ութ անգամ[9]։
Հերբերտը նաև հունարեն և լատիներեն բանաստեղծություններ է գրել։
Ջորջ Հերբերտի առաջին կենսագիրը եղել է անգլիացի գրող Իսահակ Ուոլտնը։
Անգլիական եկեղեցին Հերբերտին դասել է սրբերի շարքը․ նրա հիշատակության օրը փետրվարի քսանյոթն է։
Հերբերտը գրական մեծ ազդեցություն է թողել Սամուել Քոլրիջի, Խոպկինսի, Թոմաս Սթեռնս Էլիոթի ստեղծագործությունների վրա։ Հերբերտի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Հենրի Պյորսելը, Ռալֆ Վոան Ուիլյամսը, Բենջամեն Բրիտտենը, Վիլյամ Ուոլտնը, Ջուդիտ Ուիրը, Նիկոլայ Սերգեևիչ Կորնդորֆը և ուրիշներ[10]։
Հերբերտի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Իվան Ալեքսեևիչ Լիխաչովը, Ալեքսանդր Վելիչանսկին, Գենադի Ալեքսանդրովիչ Ռուսակովը, Վիկտոր Տոպորովը, Գրիգորի Կրուժկովը, Դմիտրի Վլադիմիրովիչ Շչեդրովիցկին, Օլեգ Կոմկովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.