![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/George_Mardikian.jpg/640px-George_Mardikian.jpg&w=640&q=50)
Ջորջ Մարտիկյան
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Մարտիկյան (անգլ.՝ George Mardikian, նոյեմբերի 7, 1903(1903-11-07)[1], Բաբերդ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 23, 1977(1977-10-23)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Թուրքիայում ծնված ազգությամբ հայ ամերիկացի խոհարար, ռեստորատոր[2]։ 1938 թվականին նա Սան Ֆրանցիսկոյում բացել է «Օմար Խայամ» ռեստորանը, որը բաց է մնացել ավելի քան 40 տարի[3]։ Նա կարևոր դեր ունեցավ ԱՄՆ-ում հայկական խոհանոցի հանրահռչակման գործում․ եղել է 1948 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով` «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեի» նախագահը[4]։ Մինչև 1952 թվականը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4,5 հզ. ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում[5] :
Ջորջ Մարտիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1903(1903-11-07)[1] |
Ծննդավայր | Բաբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1977(1977-10-23)[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Արարատ Գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | ռեստորատոր և շեֆ խոհարար |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |