From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…], San Bernardo street, Մադրիդ[4] - սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։
Ջորջ Սանտայանա անգլ.՝ George Santayana | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…] San Bernardo street, Մադրիդ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…] (88 տարեկան) Հռոմ, Իտալիա[5] բնական մահով |
Գերեզման | Կամպո Վերանո[6] |
Բնակության վայր(եր) | Ավիլա[4] և Beacon Street?[4] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | քրիստոնեական աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7] և պոեզիա[7] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, HU Berlin, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և Բոստոնի լատինական դպրոց |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն և անգլերեն[2][8] |
Հայր | Agustín Ruiz de Santayana?[9] |
Մայր | Josefina Borrás? |
Ստորագրություն | |
George Santayana Վիքիպահեստում |
1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգտապաշտական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.