ԱՄՆ առաջին նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Վաշինգտոն (անգլ.՝ George Washington, փետրվարի 22, 1732[1][2][3][…], Վեսթմորլենդ, Վիրջինիա գաղութ, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 14, 1799[4][1][4][…], Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][6][7][…]), Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ (ապրիլի 30, 1789 - մարտի 4, 1797)։
Ջորջ Վաշինգտոն | |
Փոխնախագահ | Ջոն Ադամս |
---|---|
Նախորդող | ոչ մի |
Հաջորդող | Ջոն Ադամս |
Կուսակցություն՝ | Անկուսակցական |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ագարակապան, քարտեզագիր, geometer, ճարտարագետ, պետական գործիչ, հեղափոխական, գրող և բանակի սպա |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 22, 1732[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեսթմորլենդ, Վիրջինիա գաղութ, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 14, 1799[4][1][4][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][6][7][…] |
Թաղված | Վաշինգտոնների դամբարան[8][9][10][…] |
Դինաստիա | Վաշինգտոն ընտանիք |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և ԱՄՆ |
Հայր | Ավգուստին Վաշինգտոն[11] |
Մայր | Մերի Բոլ Վաշինգտոն[12] |
Ամուսին | Մարթա Վաշինգտոն[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջորջ Վաշինգտոնն անկախության համար պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, եղել է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։ Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։ Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։
Ծնվել է ագարակատիրոջ ընտանիքում։ Կրթությունն ստացել է տանը, սիրել է կարդալ։ 11 տարեկանում կորցրել է հորը։ Աշխատել է որպես հողաչափ, մասնակցել է լորդ Ֆերֆաքսի արշավներին։ 1752 թվականին ժառանգել է Մաունթ Վեռնոնի կալվածքը, նույն թվականին կամավորագրվել է աշխարհազորին, մասնակցել ֆրանսիացիների ու հնդկացիների դեմ մարտական գործողություններին, եղել է գերության մեջ։ 1758 թվականին պատշոնաթող է եղել գնդապետի աստիճանով։ 1759 թվականին Վաշինգտոնը ամուսնացել է Մարթա Դենդրիջ Քաստիսի հետ, մեծ եռանդով զբաղվել իր կալվածքի բարեկարգման գործով, դարձել Վիրջինիայի ամենահարուստ հողատերերից մեկը։ 1758-1774 թվականներին նա ընտրվել է Վիրջինիայի Սահմանադիր ժողովի անդամ, որտեղ պայքարել է գաղութատեր երկրի դեմ՝ գաղութների իրավունքների համար՝ բոլոր դեպքերում դատապարտելով բռնի գործողությունները։ Եղել է առաջին Սահմանադիր կոնգրեսի պատվիրակ։ Մեծ Բրիտանիայի հետ զինված բախումներից հետո հրաժարվել է հաշտեցման փորձերից, կապել զենքն ու զրահը, միաձայն ընտրվել Մայրցամաքային /աշխարհազորային/ բանակի գլխավոր հրամանատար։ Վերակազմավորելով, վերադասավորելով զորքերը՝ նա ղեկավարել է դրանց գործողությունները՝ Բոստոնի պաշարումից սկսած (1776) մինչև անգլիական զորքերի անձնատուր լինելը Յորքթաունի մոտ (1781)։ 1783 թվականի նոյեմբերին՝ Փարիզի հաշտության պայմանագրի կնքումից հետո, վայր է դրել իր հրամանատարական լիազորությունները և վերադարձել Մաունթ Վեռնոն։
Համադաշնության վերաբերյալ հոդվածներից դժգոհ՝ Վաշինգտոնն ընտրվել է Սահմանադիր ժողովի նախագահ, որը 1787 թվականին մշակել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են այդ բարձրագույն պաշտոնում։ Լինելով պետության առաջնորդ՝ աջակցել է Միության ամրապնդմանը, սահմանադրության սկզբունքները կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի կառուցմանը։ Զբաղվել է իշխանության կենտրոնական մարմինների ու կառավարման համակարգի ձևավորմամբ, ստեղծել նախագահական սահմանակարգի նախադեպերը, խրախուսել տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը սերտ հարաբերություններ է պահպանել Կոնգրեսի հետ։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ապստամբությունը պետական իշխանության դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ նա խուսափում էր եվրոպական երկրների գործերին միջամտելուց։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել երրորդ անգամ, չնայած շարունակում էր հսկայական ժողովրդականություն վայելել, և ժամանակի քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը համոզում էր նրան՝ վերընտրվել հանուն պետության և ազգի շահերի։ Հեռանալուց առաջ ազգին դիմել է հրաժեշտի ուղերձով։
Թողնելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում, հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին շնորհել է Հայրենյաց Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ 1798 թվականի ամռանը խորհրդանշական կերպով նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.