Ջորջ Քարլին
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին (անգլ.՝ George Denis Patrick Carlin, մայիսի 12, 1937(1937-05-12)[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հունիսի 22, 2008(2008-06-22)[5][2][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կոմիկ ստենդապ-կատակերգություն ժանրում, դերասան, գրող, սցենարիստ, պրոդյուսեր, չորս «Գրեմմի» մրցանակների ու Մարկ Տվենի մրցանակակիր։ 5 գրքերի և ավելի քան 20 երաժշտական ալբոմների հեղինակ, նկարահանվել է 16 ֆիլմերում։
Ջորջ Քարլին | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 12, 1937(1937-05-12) (86 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մանհեթեն, Նյու Յորք |
Վախճանի թիվ՝ | հունիսի 22, 2008(2008-06-22) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, գրող, կոմիկ, պրոդյուսեր |
Պարգևներ՝ | և |
IMDb։ | ID 0137506 |
georgecarlin.com |
Քարլինը հայտնի է իր քաղաքական գաղափարներով, սև հումորով, լեզվաբանական, հոգեբանության ու կրոնի դիտարկումներով, և բազմաթիվ արգելված թեմաների շուրջ մենախոսություններով։ Քարլինը և նրա «Յոթ կեղտոտ խոսքերը» կատագերգական համարը հայտնվել են լուրջ դատաքննության տակ՝ ԱՄՆ Գերագույն դատարանում։ 1978 թվականին հինգ ձայնով ընդդեմ չորսին դատարանը հաստատեց պետական ռադիոլոկացիոն ալիքների անբարոյականություն պարունակող նյութերի հեռարձակումը կարգավորելու իրավունքը։