Ջուլիա դի Վիտա (իտալ.՝ Giulia Di Vita, նոյեմբերի 24, 1984(1984-11-24), Պալերմո, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Մասնագիտություն՝ ...
Ջուլիա դի Վիտա
Thumb
 
Կուսակցություն՝ Հինգ աստղերի շարժում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1984(1984-11-24) (39 տարեկան)
Ծննդավայր Պալերմո, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Փակել

Կենսագրություն

Մասնագիտությամբ ինժեներ է։ 2012 թվականի մայիսի 6-ին և 7-ին եղել է Պալերմոյում կայացած ավագանու ընտրությունների մասնակից՝ առաջադրված «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից, ստացել է 228 ձայն և չի ընտրվել։ 2013 թվականի մարտի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իտալիայի «Սիցիլիա 1» ընտրատարածքից ընտրվել է Պատգամավորների պալատում՝ ներառվելով «Հինգ աստղերի շարժում» կուսակցության ցուցակում։ 2013 թվականի մայիսի 7-ից 12-րդ հանձնաժողովի (սոցիալական հարցերի) անդամ է։

2016 թվականի նոյեմբերի 28-ին Պալերմոյի դատախազությունը հետաքննություն էր սկսել 2012 թվականի ընտրություններում «Հինգ աստղերի շարժման» թեկնածուներին սատարող ստորագրությունների կեղծման փաստով[1], ինչի հետևանքով նոյեմբերի 29-ին «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից ընտրված պատգամավորների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր դատարանի որոշմամբ[2]։ 2017 թվականի ապրիլի 14-ին Բեպպե Գրիլլոն շարժման բլոգում հայտնել էր, որ կխնդրի դատարանին հայտնել շարժման նկատմամբ նոր պատժամիջոցների և Պատգամավորների պալատում կուսակցության պատգամավորների գործունեության դադարեցման ընթացակարգի մասին[3]։

2017 թվականի ապրիլի 18-ին Ջուլիա դի Վիտան և Ռիկարդո Նուտին լքել են «Հինգ աստղերի շարժումը» և անցել Պատգամավորների պալատի Խառը խումբ՝ չմիանալով Խառը խմբի ներսում որևէ խմբակցության[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.