հայ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիետա Ստեփանյան (նոյեմբերի 7, 1951, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (1991)։
Ջուլիետա Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Սամվել Բաղինյանի կինը։
Ջուլիետա Ստեփանյանը ծնվել է 1951 թվականին Լենինականում։ Սովորել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1975-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1992-1994 թվականներին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1994 թվականին տեղափոխվել է Լեհաստան։ 1995-2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 2004 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2010 թվականից միաժամանակ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.