Ջուր-Ջուր
From Wikipedia, the free encyclopedia
Ջուր-Ջուր (ռուս.՝ Джур-Джур), Ղրիմի ամենաջրառատ ջրվեժը, որը գտնվում է Ալուշտայի քաղաքային խորհրդի տարածքում՝ Գեներալսկոյե գյուղի մոտակայքում, Խապխալի կիրճում։ Գտնվում է Ուլու Ուզեն Արևելյան գետի վրա։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 468 մետր[2]։ Ուլու Ուզեն Արևելյան գետը 15 մետր բարձրությունից թափվում է ներքև՝ առաջացնելով այս ջրվեժը։ Դրա միջին տարեկան ծախսը կազմում է 270 լիտր/վայրկյան[2]։ Նույնիսկ ամենաչորային տարիներին ջրի հոսքը չի փոփոխվում։
Արագ փաստեր Ջուր-Ջուր, Տեսակ ...
Ջուր-Ջուր | |
---|---|
Джур-Джур | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Ուկրաինա[1] |
Վարչատարածքային միավոր | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն[1] |
Վայր | Ղրիմի լեռներ |
Մասն է | Ուլու Ուզեն Արևելյան |
Ջրածախս | 0,27 մ³/վայրկյան |
Բարձրություն (ԲԾՄ) | 468 մ |
Հարաբերական բարձրություն | 15 մետր |
Փակել