Ընտանիք From Wikipedia, the free encyclopedia
Ջո Բայդենի ընտանիք, ամերիկյան ընտանիք, որը բաղկացած է մի քանի հայտնի անդամից։
Նեյլիա Բայդեն (1942-1972) | Ջո Բայդեն (ծնված 1942 թվականին) | Ջիլ Բայդեն (ծնված 1951 թվականին) | |||||||||||||||||||||||||||||||
Ջոզեֆ Բո Բայդեն (1969-2015) | Հանթեր Բայդեն (ծնված 1970 թվականին) | Նաոմի Բայդեն (1971-1972) | Էշլի Բայդեն (ծնված 1981 թվականին) | ||||||||||||||||||||||||||||||
2021 թվականի հունվարի 20-ից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ ամուսնացել է և ունեցել չորս երեխա։
Բայդենի տոհմածառը հայտնի է Ուիլյամ Բայդենի (մոտ 1790-1840)՝ Ջո Բայդենի՝ Անգլիայի Սասեքս քաղաքում ծնված հայրական գծով երրորդ նախապապի շնորհիվ, որը ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Իռլանդացի տոհմաբանները Ջոյին 2016 թվականին Իռլանդիա կատարած այցի ժամանակ ներկայացրել են իր իռլանդացի մոր կողմի պատմությունը[7]։
Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն կրտսերը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին Փենսիլվանիայի նահանգի Սքրենթոն քաղաքի Սուրբ Մարիայի հիվանդանոցում[8]՝ Քեթրին Յուջինի «Ջին» Բայդենի (ծննդյամբ Ֆինեգան) և Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն ավագի ընտանիքում[9][10]։ Նա կաթոլիկ ընտանիքի երեխաներից ամենաավագն է, նրանից հետո ծնվել են քույրը՝ [Մերի] Վալերի Բայդեն Օուենսը և երկու եղբայրները՝ Ֆրենսիս Ուիլյամ «Ֆրենկ» Բայդենը և Ջեյմս Բրայան «Ջիմ» Բայդենը։ Ջինն ունեցել է իռլանդական ծագում, որի արմատները տարբեր կերպով վերագրվում են Լաութ[11] և Լոնդոնդերի կոմսություններին[12]։ Ջոզեֆ ավագի ծնողներն են Մերի Էլիզաբեթը (ծննդյամբ՝ Ռոբինեթ) և Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից նավթային բիզնեսմեն Ջոզեֆ Հ․ Բայդենը, որոնք ունեցել են անգլիական, ֆրանսիական և իռլանդական ծագում[13]։ Մայրական գծով նախապապը՝ Էդվարդ Ֆրենսիս Բլեվիթը[14], Մեյո կոմսության Բալինա քաղաքից եկած իռլանդացի ներգաղթյալների երեխան է, եղել է Փենսիլվանիա նահանգի Սենատի անդամ[15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.