Ջո Ջոնաս
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ադամ «Ջո» Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas, օգոստոսի 15, 1989(1989-08-15), Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ)[1], ամերիկացի երգիչ, երգահան և դերասան։ Հայտնի է դարձել որպես Jonas Brothers փոփ ռոք խմբի անդամ իր եղբայրներ Քևինի և Նիքի հետ միասին։ Խումբը իր դեբյուտային ստուդիական It's About Time ալբոմը թողարկեց 2006 թվականին, որը սակայն հաջողություն չունեցավ։ 2007 թվականին խումբը թողարկեց իրենց երկրորդ ստուդիական ալբոմը։ Այս ընթացքում խումբը Disney Channel-ում հայտնի դարձավ, ձեռք բերելով բազմաթիվ հետևորդներ։ Նրանք հայտնվեցին հայտնի Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում, ինչպես նաև ունեցան անձնական սերիալներ Jonas Brothers: Living the Dream (2008–2010) և Jonas (2009–2010):
Ջո Ջոնաս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1989(1989-08-15) (34 տարեկան) |
Ծննդավայր | Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կիթառահար |
Ամուսին | Սոֆի Թըրներ |
Ծնողներ | հայր՝ Kevin Jonas Sr.? |
Անդամություն | Ջոնաս Բրադրս և DNCE |
Կայք | joejonasmusic.com |
Ստորագրություն | |
Joe Jonas Վիքիպահեստում |
Նրանց երրորդ ստուդիական ալբոմը՝ A Little Bit Longer (2008), շարունակեց հաջողություն բերել խմբին. ալբոմի գլխավոր սինգլը՝ "Burnin' Up"-ը, գրավեց առաջին հնգյակը Billboard Hot 100 ցուցակում։ Նրանց չորրորդ ալբոմը ունեցավ նվազ հաջողություն։ 2011 թվականին Ջոն թողարկեց իր դեբյուտային ստուդիական սոլո Fastlife ալբոմը, որը ունեցավ միջին հաջողություն։ Ստեղծագործական հայացքների տարբերության հետևանքով խումբը լուծարվեց, որից հետո 2015 թվականին Ջոնասը կազմեց Ֆանկ-փոփ DNCE խումբը, դառնալով խմբի վոկալիստը։ Խմբի "Cake by the Ocean" սինգլը ունեցավ նշանակալի հաջողություն, զբաղեցնելով ԱՄՆ Billboard Hot 100 ցուցակում 9–րդ տեղը։