Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Ջրաբերդ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 63[1] մարդ (2005) | |
Տեղաբնականուն | ջրաբերդցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ջրաբերդ, գյուղ Մարտակերտ քաղաքի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ 450 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի աջ ափին։ Շրջակայքում է Երիցմանկանց վանքը (17-րդ դար)։ Ջրաբերդից զոհվել է 6 ազատամարտիկ[2]։
Ջրաբերդ ( բառացի «Ջրային Բերդ»), այլ անվանումներ՝ Ջերմուկ, Չարոբերտ և խեղաթյուրված - միջնադարյան հայկական ամրոց, որը գտնվում է Թրխի և Թարթառ գետերի բարձրադիր լեռների վրա։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման ամրոցը գտնվում է Մարտակերտի շրջանում և վերահսկվում է ԼՂՀ կողմից[3]։ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Թերտերյան շրջանում[4]։
Ըստ պատմաբան Րաֆֆիի՝ Ջրաբերդ ամրոցը «կանգնած» է հենց ջրի վրա, որի գագաթին հսկայական ժայռաբեկոր է, որը ներքևից ողողվում է մոլեգնած Թարթառի և թրեխի ջրերով։ Այս երկու գետերը թափվելով միմյանց մեջ, ամրոցին թերակղզու տեսք են տալիս։
Ջրաբերդը- Հյուսիս -արևելյան Հայաստանի պատմական ամրոցներից մեկն է։ Այն կանգուն է Արշակունյանց թագավորության ժամանակաշրջանից։ Առաջին անգամ Ջրաբերդի մասին հիշատակել է վաղ միջնադարյան նշանավոր հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացի։ Ջրաբերդը տարբեր ժամանակաշրջաններում եղել է հայկական մեիքության ղեկամարման տակ, որոնց ծնունդներ են՝ Վաղթանգյաները, Հասան Ջալալյանները, Մելիք -Իսրաելյանը, Մելիք-Ալավերդյան և Աթաբեկյանները։ Ամրոցի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը։ Տեսանելի են ռազմական և տնտեսական կառույցները, դարպասը և ամրոցը։ Ջրաբերդի ավերակներից փորված էր թունել։ Բերդից ոչ հեռու գտնվում է հայկական Երեք Մանկուկ եկեղեցին, որը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Այստեղ պահպանվել են հայկական խաչքարեր, նկարներ և այլն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։
Ծանոթագրություններ
- ↑ ԼՂՀ մարդահամարի տվյալներ (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 5682։
- ↑ Համաձայն ԼՂՀ վարչատարածքային բաժանման
- ↑ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.