Ռագնարյոկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռագնարյոկ, սկանդինավյան դիցաբանության մեջ ապագայի դեպքերի շարք, որը ներառում է մեծ ճակատամարտը, որի ժամանակ մահանում են դիցաբանության գլխավոր կերպարների մի մասը՝ Օդինը, Թորը, Թյուրը, Ֆրեյրը, Հեյմալդրը և Լոկին, տարբեր բնական աղետներ և աշխարհի ընկղմումը ջրի մեջ։ Ռագնարյոկից հետո աշխարհը նորից մակերես դուրս կգա վերածնված և բեղուն, կենդանի մնացած աստվածները կվերադառնան, կհանդիպեն, և աշխարհը կվերաբնակեցնեն երկու կենդանի մնացած մարդիկ։ Ռագնարյոկը կարևոր իրադարձություն է սկանդինավյան դիցաբանության մեջ, և կան այն նկարագրող շատ տեսություններ։
Այս իրադարձությունը մանրամասն պատմվում է «Ավագ Էդդայում», որը հավաքվել է 13-րդ դարում՝ ավանդական ավելի վաղ աղբյուրների հիման վրա և Սնոռի Ստուրլուսոնի հեղինակած «Կրտսեր Էդդայում»։ «Ավագ Էդդայի» մեկ բանաստեղծության մեջ իրադարձությունն անվանվում է Ռագնարյոկ (Ragnarök կամ Ragnarøkkr, հին նորվեգերեն՝ «Աստվածների ճակատագիր» և «Աստվածների մթնշաղ» համապատասխանաբար)։ Բառի գործածությունն ավելի հանրաճանաչ է դարձրել 19-րդ դարի կոմպոզիտոր Ռիչարդ Վագները, իր «Նիբելունգների երգի» ավարտն անվանելով՝ «Աստվածների մայրամուտ» Götterdämmerung (1876)։