Ռագնար Ֆրիշ
From Wikipedia, the free encyclopedia
Ռագնար Անտոն Կիտտիլ Ֆրիշ (նորվ.՝ Ragnar Anton Kittil Frisch, մարտի 3, 1895(1895-03-03)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա - հունվարի 31, 1973(1973-01-31)[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում, մրցանակը ստացել է «Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար» (for having developed and applied dynamic models for the analysis of economic processes)[7]։
Ռագնար Ֆրիշ նորվ.՝ Ragnar Frisch | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1895(1895-03-03)[1][2][3][…] Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | հունվարի 31, 1973(1973-01-31)[2][3][4][…] (77 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, տնտեսաչափագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | Էկոնոմետրիկա |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[5] և Տնտեսաչափական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Olav Reiersøl? |
Ինչով է հայտնի | տնտեսագիտություն պրոցեսների վերլուծության |
Ազդել է | Թրյուգվե Հաավելմո |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում |
Ամուսին(ներ) | Marie Smedal?[2] և Astrid Johannessen?[2] |
Ragnar Frisch Վիքիպահեստում |
Նրանց ընտանիքը գաղթել է Գերմանիայից դեպի Նորվեգիա 17-րդ դարում, որտեղ նրանց մի քանի սերունդ աշխատել է Քյոինսբերգի արծաթի հանքերում[8]։ 1934 թվականի օգոստոսի 14 - ին, առաջին անգամ հենց Ֆրիշն է օգտագործել Մակրոէկոնոմիկա տերմինը[9]։ Սովորել է Օսլոյի համալսարանում, պաշտպանել դոկտորական դիսերտացիա և աշխատել այնտեղ որպես պրոֆեսոր։ Նրա պատվին Էկոնոմետրիկիկան միության կողմից 1978 թ. սկսած շնորհվում է նրա անվան շքանշան։
Ռանգար Ֆրիշը ամուսնացած է եղել 2 անգամ, առաջին անգամ 1920 թ. Մարիե Սմեդալի հետ, նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Ռագնա, իսկ երկրորդ կինը իր մանկության ընկեր Աստրիդ Յոհանսոնն է եղել, նրանք ամուսնացել են 1952 թ.[10]։