Ռադամել Ֆալկաո
From Wikipedia, the free encyclopedia
Ռադամել Ֆալկաո Գարսիա Սարատե (Radamel Falcao Garcia Zárate, փետրվարի 10, 1986(1986-02-10)[3][4][5][…], Սանտա Մարտա, Կոլումբիա[2][1], ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս Ֆրանսիական Մոնակոյի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։
Ֆալկաո իսպ.՝ Radamel Falcao | |||
---|---|---|---|
Ռադամել Ֆալկաո, 2011 թ. լուսանկար | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռադամել Ֆալկաո Գարսիա Սարատե | ||
Ազգությունը | Կոլումբիա | ||
Քաղաքացիությունը | Կոլումբիա[1][2] | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1986 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտա-Մառտա, Կոլումբիա | ||
Հասակ | 1.77 մ | ||
Քաշ | 73 | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
1996-1999 | Մալոնարիոս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005-2009 2009-2011 2011-2013 2013-ներկա 2014-ներկա |
Ռիվեր Փլեյթ Պորտու Ատլետիկո Մադրիդ Մոնակո → Մանչեսթեր Յունայթեդ |
88 (34) 51 (41) 68 (52) 20 (11) 5 (1) | |
Ազգային հավաքական | |||
2007-ներկա | Կոլումբիա | 54 (21) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆալկաոի առաջին ակումբը եղել է Կոլումբիական Lanceros Boyacá-ն։ 2001 թ. նրան $ 500, 000 եվրոյով ձեռք բերեց Արգենտինական Ռիվեր Փլեյթը։ 2005 թ. տեղափոխվեց Torneo Apertura։ 2009-2010 մրցաշրջանում Ֆալկաոն տեղափոխվեց Եվրոպա, պորտուգալական Պորտու € 3.93 միլիոնով։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի դեբյուտը կայացավ սեպտեմբերի 15-ին, երբ Պորտուն 1-0 հաշվով պարտություն կրեց Չելսիից։ Սեպտեմբերի 30 -ին նա խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ հաղթեցին Ատլետիկո Մադրիդին։ Չեմպիոնների լիգայի այդ մրցաշարում նա դարձավ 4 գոլի հեղինակ։ 2010-2011 թթ. Ֆալկաոն տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Պորտույում։ Այդ մրցաշրջանում Պորտուն դարձավ Պորտուգալիայի և Եվրոպայի լիգայի չեմպիոն։ Ֆալկաոն Եվրոպայի լիգայում խփելով 17 գոլ սահմանեց նոր ռեկորդ։ 2011 թ. Օգոստոսի 18-ին Ռադամել Ֆալկաոն € 40 մլն-ով տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ։ Դեբյուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Վալենսիայի դեմ խաղում։ Լա լիգայում նա մասնակցեց 24 խաղի և խփեց 24 գոլ։ Այդ մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն։ 2012-13 թ. մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը զբաղեցրեց Լա լիգայի 3-րդ հորիզոնականը, իսկ Ֆալկաոն դարձավ 28 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն, եզրափակիչ խաղում հաղթելով Ռեալ Մադրիդին։ 2013 թ. մայիսի 31-ին € 60 մլն-ով տեղափոխվեց Ֆրանսիական Մոնակո ստանալով 9 համարի մարզաշապիկը խաղալով 20 խաղ դառնալով 11 գոլի հեղինակ։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ։