Ռադիան
From Wikipedia, the free encyclopedia
Ռադիան (նշանակումը՝ ռադ, rad; լատ.՝ radius - աղեղ, շառավիղ բառից), Միավորների միջազգային համակարգում և մաթեմատիկայի բազմաթիվ ոլորտներում անկյունների չափման միավոր։
Այն կենտրոնական անկյունը, որի հենման աղեղի երկարությունը հավասար է շրջանագծի շառավղին, կոչվում է մեկ ռադիան մեծությամբ անկյուն[1]։ Արտահայտված աստիճաններով մեկ ռադիանը հավասար է մոտ 57.3 աստիճանի (համաձայն A072097 ): Միավորը նախկինում համարվում էր SI լրացուցիչ միավոր, սակայն միավորների այս կատեգորիան վերացվել է 1995 թվականին, և ռադիանը այժմ համարվում է SI ածանցյալ միավոր[2]։
Տարածաչափական, ոչ հարթ անկյունների չափման միավորը ՍԻ համակարգում կոչվում է ստեռադիան։
Ռադիանը հիմնականում նշանակվում է rad նշանով (Յունիկոդում՝ U+33AD ㎭)[3]: Այլընտրանքային նշանն է՝ c, լատինական c տառի վերտողային գրառումը (անգլերեն «circular measure» «շրջանային չափ»), r տառը կամ վերտեղային R[4], բայց այդ գրառման տարբերակները հազվադեպ են օգտագործվում, քանի որ այն հեշտությամբ կարելի է շփոթել աստիճանի նշանի (°) կամ շառավղի (r) նշանակումների հետ։ Այսպիսով, օրինակ, 1,2 ռադիանի արժեքը կարող է գրվել որպես 1,2 ռադ, 1,2 rad, 1,2 r, 1,2 rad, 1,2 c կամ 1,2 R: