քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ռադոն (լատին․՝ radon, ռադիումի անվանումից), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 8-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Պատկանում է իներտ գազերի խմբին։ Ատոմային համարը՝ 86։ p տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d10 6s2 6p6, К, L, М և N թաղանթները լրացված են։ Նորմալ պայմաններում անգույն իներտ գազ է, կայուն իզոտոպներ չունի, վտանգավոր է առողջության և կյանքի համար։ Սենյակային ջերմաստիճանում հանդիսանում է ամենածանր գազերից մեկը։ Առավել կայուն է 222Rn իզոտոպը։
| |||||
---|---|---|---|---|---|
Անգույն, անհոտ, գազ | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ռադոն/ Radon (Rn), Rn, 86 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 222,0176[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s2 6p6 | ||||
Ատոմի շառավիղ | 214 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 140—150 պմ | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Er←Er3+ -2,32 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | +2, +4, +6, +8[2] | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 1036,5 (10,74) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 202 (-71,15 °C) | ||||
Եռման ջերմաստիճան | 211,4 (-61,75 °C) | ||||
Մոլյար ջերմունակություն | 20,79[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (գազ, 0 °C-ում) 0,0036 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
86 | Ռադոն |
(222) | |
4f145d106s26p6 |
1899 թվականին ամերիկացի ֆիզիկոս Ռ․ Օուենսը հայտնաբերեց, որ Th-ի քայքայման հետևանքով առաջանում է օդի հոսանքով հեռացվող նյութ[3]։ Է․ Ռեզերֆորդը ցույց տվեց, որ այն ռադիոակտիվ[4] գազ է և անվանեց էմանացիա (լատին․՝ emano - արտահոսում եմ)։
Նույն թվականին հայտնաբերվեցին ռադիումը (Է․ Դոռն, Գերմանիա և Ա․ Դեբիեռն, Ֆրանսիա)[5], ուրանը, թորիումը, ռադիումը և պոլոնիումը[6][7][8][9][10], իսկ 1903 թվականին ակտինիումի էմանացիաները[11]՝ «ռադոնը» և «ակտինոնը»։ 1908 թվականին Ուլիամ Ռամսելը և Ռոբերթ Գրեյը այն անվանեցին նիտոն (Nt)[12]։ Այն ռադոն անվամբ սկսել է կոչվել 1923 թվականից սկսած։
Առաջին անգամ հայտնաբերվեցին միևնույն՝ քիմիական տարրի ատոմների տարատեսակները, որոնք հետագայում անվանվեցին իզոտոպներ (Ֆ․ Սոդդի, 1910)։ Է․ Ռեզերֆորղը, Ու․ Ռամզայը, Ֆ․ Սոդդին և ուրիշներ ցույց տվեցին[13], որ ռադիումի էմանացիան իներտ գազերի[14] շարքին պատկանող նոր քիմիական տարր է։ Առաջարկվեց 86-րդ տարրն անվանել նիտոն (հեղուկ վիճակում այն լուսարձակում է, լատին․՝ nitens - շողացող)։ Ռադոն անվանումը ընդունվեց 1923 թվականին։
Ռադոնի հայտնաբերման պատմության առաջնահերթ հարցերը դիտարկվել են Ջեյմս և Վիրջինի Մարշալի աշխատանքներում[15]։ 1900 թվականին Դոռնը բացահայտեց 222Rn ռադոնի իզոտոպը, որի կիստրոհման պարբերությունը 3,823 օր է, և հրատարակեց հոդված այդ մասին[16][17]։
Ռադոնի պարունակությունը երկրակեղևում 7 -10−16 զանգված % է (տարածվածությամբ 84-րդ տարրն է), մթնոլորտում՝ 6• 10−17։ Աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում (ծովաջրում 10−3 պկյուրի/լ)։
Բնության մեջ ռադոնը հանդես է գալիս երեք իզոտոպների տեսքով.
Ռադոնի պարունակությունը համեմատաբար մեծ է ռադիոակտիվ հանքանյութերով հարուստ շրջաններում։
Ռադոնը՝ 222Rn առաջանում է ուրան 238U–ի ռադիոակտիվ ընտանիքում, ռադիումի 226Ra տրոհման արդյունքում։ Նրա կիստրոհման պարբերությունը համեմատած իր "քույր" իզոտոպների հետ ամենամեծն է՝ 3.825 օր։ Հայտնի է ռադոնի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո նրա տրոհման արդյունքում առաջացած տարրերը կարող են հանդիսանալ ուռուցքահարուցիչ («ռակ») միջոց։
Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ իր մեջ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտությունները, կարող են շատ դեպքերում իրենց մեջ պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր (226Ra), որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։ Եվրոպայի շատ երկրներում ռադոնի թույլատրելի քանակությունը բնակարաններում ընդունված է մինչև 200 Bq/m³[18]։ Ռադոնի և տորոնի գլխավոր աղբյուր են հանդիսանում ապարները և գրունտերը ինչպես նաև շինանյութերը։
Սովորական պայմաններում ռադոնն իրենից ներկայացնում է անհոտ, անհամ, անգույն անտեսանելի իներտ գազ, մոտ 7,6 անգամ ծանր է օդից, որի խտությունը զրո աստիճանում (ըստ Ցելսիուսի) մոտ ութ անգամ մեծ է օդի խտությունից։
Խտությունը՝ 9,73 կգ/մ3, 0 °C 1 մթն)։ Հալման ջերմաստիճանը՝ 71 °С, եռմանը՝ -61,8 °C։ Լավ է լուծվում ջրում (510 սմ3/լ, 0 °C, 1 մթն),ավելի լավ՝ սպիրտներում, կարբոնաթթուներում։ Հեղուկ ռադոնը անգույն է, խտությունը՝ 4400 կգ/մ3։ Պինդ ռադոնը ունի վառ երկնագույն լուսարձակում։
Քիմիապես պասսիվ է։ Առաջացնում է ֆտորիդ (հավանորեն՝ RnF2[19]), որը վերականգնվում է ջրածնով (500 °C-ում)։ Բացի ֆտորից, ռադոնը թթվածնի[20]։
Առաջացնում է կլատրատներ՝ Rn•6H2O, Rn•2C6H5OH, Rn•3C6H5OH, Rn•C5H4ClOH և այլն։
Ռադոնը խիստ թունավոր է՝ հիմնականում ռադիոակտիվության պատճառով։ Նրա քայքայումից ստացվում են չցնդող ռադիոակտիվ իզոտոպներ (Po, Bi, Те, Pb), որոնք կուտակվում են օրգանիզմում։ Ռադոնի հետ աշխատելիս պահանջվում է անվտանգության կանոնների խստագույն պահպանում։
Ռադոնը (222Rn) ստանում են ռադիումի աղերի ջրային լուծույթով գազի (N2, Ar և այլն) հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ~ 10−5 % ռադոն պարունակվող գազ, որտեղից այն կլանում են «չոր սառույցով» ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով։
Հայտնի են ռադոնի 201-222 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպները հայտնի չեն։ Բնության մեջ հանդիպում են 219Rn («ակտինոն» T1/2 = 3,92 վրկ, ակտինաուրանի շարք), 220Rn («թորոն», T1/2 = 54,5 վրկ, թորիումի շարք) և 222Rn («ռադոն», ամենաերկարակյաց իզոտոպն է, T1/2 = 3,8229 օր, ուրան-ռադիումի շարք) իզոտոպները, որոնք առաջանում են որպես բնական ռադիոակաիվ շարքերի անդամներ։
Տորոնը՝ 220Rn առաջանում է թորիումի՝ 230Th ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիսատրոհման պարբերությունը 55,6 վայրկյան է։ Ուսումնասիրվում է ռադոնի հետ միասին։
Ակտինոնը՝ 219Rn առաջանում է ուրան 235U–ի ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիստրոհման պարբերությունը 3,96 վայրկյան է։ Համարյա հետաքրքրություն չի ներկայացնում՝ կարճ կյանք ունենալու պատճառով։
Ռաոնը օգտագործվում է բժշկության մեջ։ Օդի մերձերկրյա շերտում ռադոնի կոնցենտրացիայի որոշումը երկրաբանության մեջ օգտագործվում է ընդերքում գտնվող Ս-ը և Th-ը հայտնաբերելու, նրանց պարունակությունը որոշելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.