Ռալֆ Ուալդո Էմերսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռալֆ Ուոլդո Էմերսոն (անգլ.՝ Ralph Waldo Emerson, մայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - ապրիլի 27, 1882(1882-04-27)[2][3][4][…], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի էսսեիստ, փիլիսոփա տրանսցենդենտալիստ, բանաստեղծ։
Ռալֆ Ուալդո Էմերսոն անգլ.՝ Ralph Waldo Emerson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 27, 1882(1882-04-27)[2][3][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Sleepy Hollow Cemetery[5] |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, գրող, ակնարկագիր, օրագրի հեղինակ, կենսագիր, ունիտոր, քահանա, հռետոր և աբոլիցիոնիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի աստվածաբանական դպրոց, Հարվարդի քոլեջ և Հարվարդի համալսարան |
Ժանրեր | տրանսցեդենտալիզմ |
Գրական ուղղություններ | Արևմտյան փիլիսոփայություն |
Ուշագրավ աշխատանքներ | Concord Hymn?, The Humble-Bee?, Music?, Thine Eyes still shined?, Waldeinsamkeit? և Woodnotes I? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Լիդիան Ջեքսոն Էմերսոն և Ellen Louisa Tucker?[6] |
Զավակներ | Edith Emerson Forbes? և Էդվարդ Ուոլդո Էմերսոն |
Ներշնչվել է
| |
Ռալֆ Ուալդո Էմերսոն Վիքիքաղվածքում | |
Ralph Waldo Emerson Վիքիպահեստում |
Արժեքավոր են նրա «Հասարակություն և մենություն» (1870) տրակտատը, «Մարդկության ներկայացուցիչներ» (1850) կենսագրական ակնարկների գիրքը, որտեղ ներկայացված են Պլատոնը, Սվենդեբորգը, Մոնտենը, Շեքսպիրը, Նապոլեոնը, Գյոթեն[7]։
Առաջինն է արտահայտել ու ձևակերպել տրանսցենդենտալիզմի փիլիսոփայությունը (իր «Բնություն» էսսեում)։ Հորինել է «Ամերիկյան գիտնականը» հանրահայտ ճառը, որը Օլիվեր Ուենդել Հոլիս Ավագի կողմից բնութագրվել է իբրև «անկախության ինտելեկտուալ հռչակագիր»։ Իր փիլիսոփայական աշխատություններում և գեղարվեստական ստեղծագործություններում արծարծել է անձի, նրա ազատության, հոգու և բնության փոխհարաբերությունների հետ առնչվող հարցեր:Եղել է Հենրի Դեյվիդ Թորոյի ընկերն ու ուսուցիչը։