Հնդկական հնդիկ վանական եւ փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Ռամակրիշնա (իսկական անունը՝ Գադադհար Չաթերջի, Ramakrishna Paramahamsa (Ramkṛiṣṇo Pôromôhongśo)[8], ծնյալ Gadadhar Chattopadhyaya,[9], փետրվարի 18, 1836[1][2][3], Kamarpukur, Goghat II community development block, Arambag subdivision, Հուգլիի Շրջան, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 16, 1886[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4]), միստիկ փիլիսոփա և կրոնական բարենորոգիչ, քարոզիչ, նեոհինդուիզմի ներկայացուցիչ Հնդկաստանում[10]։ Ռամակրիշնան բոլոր կրոնները և աղանդները համարել է միասնական աստվածային նախասկզբին ձգտելու առանձին դրսևորումներ և քարոզել է «համամարդկային կրոն», որի փիլիսոփայական հիմքերը վերցված էին վեդանտայից։ Բազմակրոն Հնդկաստանի պայմաններում այս գաղափարը մարդասիրական հնչեղություն ուներ։ Երկրային կյանքի բարձրագույն նպատակը Ռամակրիշնան համարել է Աստծու ճանաչողությունը՝ աստծու նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության միջոցով, որը իրականանում է ոչ թե աշխարհից ճգնավորական հրաժարման, այլ ամեն մի մարդու կողմից իր երկրային պարտականությունները կատարելու ճանապարհով։ Ծառայել Աստծուն, ըստ Ռամակրիշնայի, նշանակում է ծառայել մերձավորին, որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է և բոլորը հավասար են Աստծու առջև։ Ռամակրիշնան պայքարել է կաստայական և ազգայնական անհավասարության դեմ։ Ռամակրիշնայի ուսմունքը ճանաչում է ստացել Հնդկաստանի սահմաններից դուրս, շնորհիվ իր աշակերտների, որոնցից ամենանշանավորը Վիվեկանանդան էր։
Ծնվել է | փետրվարի 18, 1836[1][2][3] Kamarpukur, Goghat II community development block, Arambag subdivision, Հուգլիի Շրջան, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն |
---|---|
Մահացել է | օգոստոսի 16, 1886[1][2] (50 տարեկան) Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] բնական մահով |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | բենգալերեն[5] |
Ամուսին(ներ) | Sarada Devi?[6] |
Հայր | Khudiram Chattopadhyay?[7] |
Մայր | Chandramani Devi?[7] |
Աշակերտներ | Սվամի Վիվեկանանդա |
Ramakrishna Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.