բուլղարացի էթնոերաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Ռայնա Կատսարովա (մայիսի 7, 1901[1], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն - սեպտեմբերի 14, 1984[1]), բուլղարացի էթնոերաժիշտ։
Ռայնա Կատսարովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1901[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1984[1] (83 տարեկան) |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Մասնագիտություն | երաժշտական ազգագրագետ |
Ծնողներ | հայր՝ Dimitar Katsarov? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգագրության և բանահյուսության միջազգային միություն |
Երեխաներ | Geo Kukudov? |
Ռայնա Կատսարովան ծնվել է 1901 թվականի մայիսի 7-ին, Սոֆիայում։ 1925 թվականին ավարտել է Սոֆիայի երաժշտական ակադեմիան, որտեղ նրան դասավանդել է Դոբրի Խրիստովը։ 1931 թվականին Էրիխ Մորից ֆոն Հորնբոստելի և Ռոբերտ Լախմանի հետ սովորել է Բեռլինում։ Աշխատել է Սոֆիայի ազգագրական թանգարանի ժողովրդական երաժշտության բաժնում, 1934-1937 թվականներին եղել է հերթապահ- օգնական, 1947-1952 թվականներին՝ ավագ հերթապահ և ղեկավար[2]։
1947 թվականին եղել է Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի հիմնադիրների թվում։ 1952-1962 թվականներին եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի երաժշտագիտության ինստիտուտի տնօրեն։ 1965 թվականից անդամակցել է Ազգագրության և բանահյուսության միջազգային միությանը[3]։ Երաժշտագիտության ինստիտուտում հիմնադրել է պարի արխիվը։ Կատսարովայի ուսանողներից են եղել Ստոյան Ջուջևը, Նիկոլայ Կաուֆմանը և Թոդոր Թոդորովը։ 1965 թվականին Պետկո Ստայնովի և Աննա Կամենովայի հետ հիմնել է Բուլղարական ժողովրդական արվեստի ազգային փառատոնը[4]։
Ռայնա Կատսարովան մահացել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.