Ռաջկոտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռաջկոտ (հինդի՝ राजकोट)՝ քաղաք հնդկական նահանգ Գուջարաթում։ Բնակչության թվաքանակով 4-րդ քաղաքն է նահանգում՝ Ահմադաբադից, Սուրատից և Վադոդարայից հետո։ Ռաջկոտը ձևավորում է Հնդկաստանի մեծությամբ 35-րդ քաղաքային ագլոմերացիան 1,28 միլիոն բնակչությամբ (2012 թվականի տվյալներով)։ Այս քաղաքն աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է համարվում, այն Ռաջկոտ շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է 245 կմ հեռավորության վրա նահանգի Գանդինագար մայրաքաղաքից՝ Աջ և Նիարի գետերի ափին։ 1948 թվականի ապրիլի 15-ից մինչև 1956 թվականի օգոստոսի 31-ը քաղաքը եղել է հնդկական նահանգ Սահուրաշտրայի մայրաքաղաքը, սակայն 1960 թվականի մայիսի մեկից քաղաքը մտավ Գուջարաթ նահանգի կազմի մեջ։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ռաջկոտ | ||
անգլ.՝ Rājkot ,հինդի՝ राजकोट | ||
Երկիր | Հնդկաստան | |
Նահանգ | ԳուջարաթԳուջարաթ | |
Հիմնադրված է | 1612 թ. | |
Մակերես | 104,86 կմ² | |
ԲԾՄ | 134 մ | |
Բնակչություն | 1 335 397 մարդ մարդ (2008) | |
Խտություն | 12 735 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 0281 | |
Փոստային ինդեքս | 360 00X | |
Փոստային դասիչ | 360001 | |
Ավտոմոբիլային կոդ | GJ-3 | |
| ||
Փակել