Ռավալպինդի
From Wikipedia, the free encyclopedia
Ռավալպինդի, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտեսական, մշակութային, առևտրաարդյունաբերական կարևոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 615 հազար բն․ (1978)։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։ Մ․ թ․ ա․ Ռավալպինդիի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ 1849 թվականին Ռավալպինդին գրավել են անգլիական գաղութարարները։ Մինչև 1947 թվականը եղել է բրիտանական ռազմաբազա։ 1962 թվականի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր մայրաքաղաքն էր։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ռավալպինդի | ||
Երկիր | Պակիստան | |
Մակերես | 5286 կմ² | |
ԲԾՄ | 508±1 մետր | |
Բնակչություն | ▲2 098 231 մարդ (2017)[1] | |
Ժամային գոտի | PKT? | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Պաշտոնական կայք | rawalpindi.gov.pk | |
| ||
Փակել