Ռավենսբրյուկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռավենսբրյուկ (գերմ.՝ KZ Ravensbrück), համակենտրոնացման ճամբար Երրորդ ռայխում։ Գտնվում է Գերմանիայի հյուսիս-արևելքում, մայրաքաղաք Բեռլինից 90 կմ հյուսիս՝ Ֆյուրստենբերգ գյուղում, որը ներկայումս քաղաքի կարգավիճակ ունի։ Մահվան ճամբարը գոյություն է ունեցել 1939 թվականի մայիսից մինչև 1945 թվականի մայիսի վերջերը։ Այն ձևավորվել է որպես «կանանց ճամբար»[1]։ Նացիստների մեծագույն ճամբարն էր կին կալանավորների համար։ Գրանցված դատապարտյալների թիվը, գոյության ողջ ընթացքում, կազմել է ավելի քան 130 հազար մարդ։
Արագ փաստեր Ռավենսբրյուկ, Տեսակ ...
Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ |
---|---|
Երկիր | Գերմանիա |
ԲԾՄ | 54 մետր |
Անվանված է | Ravensbrück? |
Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
Հիմնադրված է | 1938 |
Տնօրեն | Fritz Suhren? |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական ժառանգության հուշարձան |
Պաշտոնական կայք |
Փակել