Ռարոտոնգայի համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ռարոտոնգայի համաձայնագիր, պաշտոնական անվանումը՝ Հարավային Խաղաղ օվկիանոսի միջուկային ազատ գոտու մասին համաձայնագիր, որը պաշտոնականացնում է Խաղաղ օվկիանոսի հարավում միջուկային զենքից զերծ գոտին։ Համաձայնագրով արգելվում է միջուկային զենքի օգտագործումը, փորձարկումը և պահպանումը գոտու սահմաններում[1][2]։
Այն ստորագրել են Խաղաղ օվկիանոսի հարավային պետությունները՝ Ավստրալիան, Կուկի կղզիները, Ֆիջին, Կիրիբատին, Նաուրուն, Նոր Զելանդիան, Նյուեյը, Պապուա Նոր Գվինեան, Սամոան, Սողոմոնյան կղզիները, Տոնգան, Տուվալուն և Վանուատուն՝ Ռարոտոնգա կղզում (որտեղ Կուկի կղզիների մայրաքաղաքն է գտնվում) 1985 թվականի օգոստոսի 6-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1986 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 8-րդ պետության վավերացումով, և դրանից հետո վավերացվել է այդ բոլոր երկրների կողմից։
Մարշալյան կղզիները, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները և Պալաուն համաձայնագրի անդամ պետություններ չեն, բայց անդամ դառնալու իրավունք ունեն, եթե հետագայում որոշեն միանալ պայմանագրին։