Ռաֆայելի տիրամայրեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Պերուջինոյի աշակերտ Ռաֆայել Սանտին (1483—1520) իր ուսուցչից հետո ստեղծել է Տիրամորը և Մանկանը պատկերող նկարների ընդարձակ պատկերասրահ[1]։ Նկարներն օժտված են կոմպոզիցիոն յուրահատուկ ոճավորմամբ և հոգեբանական ինքնատիպ մտածողությամբ։
Ռաֆայելի վաղ շրջանի տիրամայրերը կրկնում են կվատրոչենտոյի շրջանում ստեղծված ումբրիյան գեղանկարչության հայտնի նմուշներին։ Հովվերգական կերպարներն անկաշկանդ են, բնական և մոգական։ Ֆլորենցյան շրջանի տիրամայրերին հատուկ է բարդ բնապատկերային ֆոնի առկայությունը։ Առաջին պլանում արտահայտվել են մայրական համապարփակ զգացմունքները. Մարիամի՝ տագնապի ու հպարտության զգացումը որդու ճակատագրի համար։ Մայրության բերկրանքը շեշտվում է հատկապես Ռաֆայելի այն գործերում, որոնք ստեղծվել են նկարչի՝ Հռոմ տեղափոխվելուց հետո։ Բացառիկ գլուխգործոց է համարվում Սիքստինյան Տիրամայրը (1514), որտեղ ներդաշնակորեն միահյուսվել են հաղթական հրճվանքն ու մոտալուտ տագնապի զգացողությունը։
Ավելի ուշ շրջանի գործերում, որոնք Ռաֆայելն ստեղծել է Հռոմում՝ Ջուլիո Ռոմանոյի և մյուս աշակերտների հետ միասին, նրա ներկապնակի գույները շողարձակում են կիսախավարում, պատկերների համաչափությունն առերևույթ փոփոխվում է՝ դրսևորելով մանիերիզմին բնորոշ գծեր։