հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել (Ռաֆիկ) Եգորի Ասլանյան (հուլիսի 29, 1948, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2017, Տոմսկ, Ռուսաստան), հայ նկարիչ։ ՌԴ նկարիչների միության անդամ։ Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ամբիոնի պրոֆեսոր։
Ռաֆայել Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1948 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 9, 2017 (68 տարեկան) |
Մահվան վայր | Տոմսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Վանաձորի նկարչական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր և նատյուրմորտ |
Ուսուցիչ | Սարգիս Մուրադյան |
Ռաֆայել Ասլանյանը ծնվել է ՀԽՍՀ Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում` մտավորականի ընտանիքում։ Հայրը` Եգոր Ասլանյանը, անգլերեն է դասավանդել տեղական դպրոցում, մայրը եղել է տնային տնտեսուհի։ Նրանք ունեցել են չորս տղա, որոնցից երեքը (այդ թվում Ռաֆայելը) դարձել են նկարիչներ։
Ես հինգ կամ վեց տարեկան էի, երբ գետի ափին տեսա փորձառու նկարիչների աշխատանքները։ Վառ գույներն ու արարման անկրկնելի գեղեցկությունն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը։ Այդ ժամանակ ես կարծեցի` իմ առջև ինչ-որ կախարդներ են իրենց գունապնակի հմայքը տարածում[1]... |
Ռաֆայել Ասլանյանը միջնակարգ կրթությանը զուգահեռ սովորել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Սարգիս Մուրադյանի արվեստանոց)։ Ավարտելուց հետո նկարչություն է դասավանդել Դիլիջանում։ 1976 թվականին մասնակցել է Երևանի նկարիչների և քանդակագործների մրցույթին և արժանացել առաջին մրցանակի։
1978-1984 թվականներին մասնակցել է հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսներին (Հայաստան), սոցիալիստական երկրների երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսներին (Հավանա, Կուբա), համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսներին (Մոսկվա, ԽՍՀՄ), 1987-1993 թվականներին ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։
1997-1998 թվականներին նկարներ է ստեղծել Թաթարստանի Նուրլատ քաղաքի Սուրբ Իլյայի եկեղեցում, ինչպես նաև վերականգնել է սրբապատկերներ։
Ռաֆայել Ասլանյանի արվեստը ձևավորվել է 19-20-րդ դարերի հայկական ազգային նկարչության, հին ռուսական կրոնական, ինչպես նաև արևմտյան մոտիվների ազդեցության ներքո։
1998 թվականից ապրել և ստեղծագործել է Տոմսկում։ Մշակույթի վարչության աջակցությամբ ստացել է արվեստանոց, 1998-2007 թվականներին դասավանդել է Տոմսկի Վ. Շիշկովի անվան մշակութային կրթական ուսումնարանում։ Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի կազմում «Մշակույթի և արվեստի ինստիտուտի» ստեղծման պահից դասավանդել է այնտեղ, 2006 թվականից եղել գեղարվեստաերաժշտական կրթության ամբիոնի պրոֆեսոր[2]։
1998-2013 թվականներին մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոմսկում, Սևերսկում, Յուրգայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում և Մոսկվայում։ 2002 թվականին դարձել է Աֆղանստանում և տեղական ռազմաճակատներում զոհված զինվորների հուշարձանի նախագծի հաղթող[3]։
Ռաֆայել Ասլանյանի կտավները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
2017 թվականի մարտին սրտի կաթվածի պատճառով[4] հոսպիտալացվել է։ Մահացել է 2017 թվականի մարտի 9-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.