Ռաֆայել Նադալ
From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Նադալ Պառեռա (իսպ.՝ Rafael Nadal Parera, հունիսի 3, 1986(1986-06-03)[2][3][4][…], Մանակոր, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա[2][7]), իսպանացի թենիսիստ։
Սեռ | Արական |
---|---|
Քաղաքացիություն | Իսպանիա |
Բնակվելու վայր | Մանակոր |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1986(1986-06-03)[2][3][4][…] (37 տարեկան) |
Ծննդավայր | Իսպանիա Մանակոր |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 85 կգ |
Կարիերայի սկիզբ | 2001 |
Աշխատող ձեռք | ձախ (բայց կյանքում աջլիկ է) |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Տոնի Նադալ (հորեղբայր) |
Պարգևավճար, USD | 78 224 222 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 1070–221[5] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (օգոստոսի 18 2008) |
Ներկայիս վարկանիշ | 5 (փետրվարի 22, 2016) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2009) |
Ֆրանսիա | հաղթող (2005-2008), (2010-2014), (2017) |
Ուիմբլդոն | հաղթող (2008),(2010) |
ԱՄՆ | հաղթող (2010), (2013), (2017) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 138–76[6] |
Ամենաբարձր վարկանիշ | 26 (օգոստոսի 8 2005) |
rafaelnadal.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2016 թ. փետրվար |
Մենախաղի արդյունքներով՝ 2008-ի օգոստոսի 18-ից մինչև 2009-ի հուլիսի 5-ը և 2010-ի հունիսի 7-ից մինչև 2011-ի հուլիսի 4ը եղել է առաջին ռակետ։ 2008-ին՝ մենախաղի օլիմպիական ոսկե մեդալակիր։ Տարբեր տարիներին Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 14 անգամ։ Աշխարհում միակ թենիսիստն է, ում շնորհել են «Կարմիր սաղավարտ», կոչումը։ Չորս տարի անընդմեջ՝ 2005-2008 թվականներին, այնուհետև հինգ տարի անընդմեջ՝ 2010-2014 թվականներին, հաղթել է Ռոլանդ Գարոսում, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ։ Ավելի լավ հանդես է գալիս կավե կորտերի վրա, 2014 փետրվարի 24-ի ATP ցուցանիշներով կավե կորտի վրա ունեցած 318 խաղից հաղթել է 297-ում՝ 93, 04 %, կավե կորտերի վրա անցկացվող 64 մրցաշարերից հաղթել է 43-ում, ինչի համար նրան անվանում են նաև «Հողածածկի արքա»[8][9][10][11][12][13]։ Շատ թենիսիստներ և մասնագետներ համարում են, որ Ռաֆայելը թենիսի պատմության մեջ կավե կորտերում երբևէ ելույթ ունեցած լավագույն թենիսիստն է[14][15][16][17][18]։