From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆիզ Ռզա օկլի Իսմայիլով (ադրբ.՝ Rafiz Rza oğlu İsmayılov, մարտի 30, 1939, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի կինոնկարիչ, ռեժիսոր, սցենարիստ, դեկոր նկարիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2000)[1][2]։
Ռաֆիզ Իսմայիլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ և կինեմատոգրաֆ |
Պարգևներ | |
Rafiz Ismailov Վիքիպահեստում |
Ռաֆիզ Իսմայիլովը ծնվել է 1939 թվականի մարտի 30-ին Բաքվում[3]։ 1962 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական գեղարվեստի դպրոցը։ 1966-1972 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում։ Նա աշխատում է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականից։ Նա բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի, թատերական ներկայացումների ստեղծագործական նկարիչ է։ Մի քանի անիմացիոն կինոնկարների ռեժիսոր է։ Ռ. Իսմայիլովը նաև մի քանի գրքերի կազմող-նկարիչ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.