![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Resolute_Bay_1_1997-08-02.jpg/640px-Resolute_Bay_1_1997-08-02.jpg&w=640&q=50)
Ռեզոլյուտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռեզոլյուտ, Ռեզոլյուտ-Բեյ (անգլ.՝ Resolute, «վայր առանց արշալույսների»[1]), ինուիտների գյուղ է Կանադայի Նունավուտ տարածքի Կորնուոլիս կղզու վրա։ Գյուղը գտնվում է Ռեզոլյուտ ծովածոցի ափին և Հսիսարևմտյան անցման վրա։ Մտնում է Կիկիկտանիի շրջանի մեջ։ 2016 թվականի մարդահամարի համաձայն բնակչության թիվը կազմում է 198 մարդ, ինչը 7,5%-ով (16 մարդ) ավելի քիչ է նախորդ մարդահամարից։
Ռեզոլյուտը Կանադայի ամենահյուսիսային բնակավայրերից մեկն է և զիջում է միայն Գրիս Ֆյորդին (Հյուսիսային Բևեռին ամենամոտ գտնվելով, սակայն ոչ բնակչության թվով), (Ալերտը և Յուրիկն ավելի հյուսիսում են գտնվում, բայց իրենցից ներկայացնում են միայն ռազմական բազա և օդերևութաբանական կայան)։ Այն նաև ամենացուրտ բնակավայրերից մեկն է՝ −15,7 °C միջին տարեկան կտրվածքով[2]։ Գյուղում կա մոտավորապես 110 տուն։ Ցամաքի մեծ մասը և ճանապարհները պատված են մանրախիճով։ Բնակավայրը հիմնվել է 1947 թվականին և օգտագործվել է որպես օդանավակայան և օդերևութաբանական կայան։ Անվանվել է ի պատիվ «Ռեզոլյուտ» անգլիական ռազմական նավի։