Ռեինկարնացիա (վերամարմնավորում)
From Wikipedia, the free encyclopedia
Ռեինկարնացիա, վերամարմնավորում (լատին․՝ reincarnatio «կրկնակի մարմնացում»[1][2]) կամ մետեմփսիխոզ (հուն․՝ μετεμψύχωσις վերամարմնավորում), հոգու վերաբնակեցում, կրոնի փիլիսոփայության հավատումների մի խումբ է, համաձայն որի անմահությունը կենդանի էակի էությունն է՝ (որոշ տարբերակներում՝ միայն մարդկանց) կրկին ու կրկին վերամարմնավորվել մի մարմնից՝ մյուսում։ Այս անմահ էությունը տարբեր ավանդույթներում անվանում են՝ ոգի կամ հոգի, «աստվածային կայծ», «բարձյալ» կամ «ճշմարիտ Ես»։ Ամեն մի կյանքում՝ ֆիզիկական աշխարհում, զարգանում է անհատի նոր առանձնահատկություններ, բայց միաժամանակ, անհատի «Ես»-ի որոշակի մաս՝ տեղափոխվելով մի մարմնից մյուսը, մնում է անփոփոխ։ Ավանդույթների շարքում կա այնպիսի պատկերացում, որ վերամարմնավորման շղթան ունի որոշակի նպատակ, և հոգին կրում է որոշակի էվոլյուցիա։ Հոգու վերաբնակեցման մասին պատկերացումները հատուկ են ոչ միայն մի շարք կրոնական համակարգերի, այլև հանդիպում են որևէ կրոնական համակարգից մեկուսացած (անհատական աշխարհայացքում)։
Հավատն առ հոգիների վերաբնակեցում իրենից ներկայացնում է հնագույն երևույթ։ Համաձայն Սերգեյ Տոկարևի, այս պատկերացման ամենավաղ ձևը կապված է տոտեմիզմի հետ։ Որոշ ազգեր (էսկիմոսներ, հյուսիսամերիկյան հնդկացիներ, հրեաներ) կարծում են, որ երեխայի մեջ մտնում է պապի կամ տվյալ ցեղի այլ ներկայացուցչի հոգին[3]։ Ռեինկարնացիայի գաղափարը կենտրոնական տեղ է գրավում հնդկական կրոնների մեծամասնությունում, այնպիսիներում, ինչպիսիք են՝ հինդուիզմը (ներառելով նրա ուղղություններից՝ յոգան, վայշնավիզմը, շիվիզմը), ջայնիզմը, սիկխիզմը[4]։ Հոգու վերամարմնավորման գաղափարը ընդունվում էր նաև որոշ անտիկ հույն փիլիսոփաների հողմից, ինչպիսիք էին՝ Սոկրատեսը, Պյութագորասը, Պլատոնը։