Ռեմբո։ Վերջին արյունը
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեմբո. Վերջին արյուն» (անգլ.՝ Rambo: Last Blood), ամերիկյան սուր սյուժետային մարտաֆիլմ, որը «Ռեմբո IV» ֆիլմի շարունակությունն է և «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ մասը։ Բացի Սիլվեստր Ստալոնեից, որը հերթական անգամ կատարել է Ջոն Ռեմբոյի գլխավոր դերը, ֆիլմում նկարահանվել են նաև Պաս Վեգան, Օսկար Խաենադան, Սերխիո Պերիս-Մենչետան, Ադրիանա Բարրասան, Խոակին Կոսիոն, Իվետ Մոնրեալը, Լուիս Մենդիլորը և ուրիշներ։ 2008 թվականից գտնվելով մշակման փուլում և ունենալով սյուժեների մի քանի տարբերակներ՝ «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն արդյունքում ստեղծվել է այնպիսի ոճով և ավանդույթներով, ինչպիսինք են Հյու Ջեքմանի «Լոգան» և Քլինթ Իսթվուդի «Չներվածը» կինոնկարները[4][5][6][7]։ Ստալոնեն, որը եղել է բոլոր նախորդ կինոնկարների սցենարների համահեղինակ, ինքնուրույն է գրել հինգերորդ ֆիլմի վերջնական սյուժեն։ Արտադրական գործընթացը ղեկավարվել է պրոդյուսերներ Ավի Լերների, Քեվին Քինգ Թեմփլթոնի, Լես Ուելդոնի, Յարիվ Լերների, ինչպես նաև Lionsgate, Millennium Films, Balboa Productions և Templeton Media ընկերությունների կողմից[8][9][10]։
Ռեմբո։ Վերջին արյունը անգլ.՝ Rambo V: Last Blood | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ թրիլեր, մարտաֆիլմ, սփլեթեր, աչալուրջների մասին ֆիլմ, էքշն ժանր և թրիլեր |
Թվական | սեպտեմբերի 20, 2019 և սեպտեմբերի 19, 2019[1][2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Adrian Grünberg? |
Պրոդյուսեր | Kevin King?, Les Weldon? և Ավի Լերներ[3] |
Սցենարի հեղինակ | Սիլվեստր Ստալոնե և Matt Cirulnick? |
Դերակատարներ | Սիլվեստր Ստալոնե, Պաս Վեգա, Սերխիո Պերիս-Մենչետա, Ադրիանա Բարասա, Yvette Monreal?, Խոակին Կոսիո և Օսկար Խաենադա |
Օպերատոր | Բրենդան Գալվին |
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա |
Կինոընկերություն | Lions Gate Entertainment, Nu Image, Campbell Grobman Films? և Balboa Productions? |
Տևողություն | 89 րոպե |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Հիմնական նկարահանման աշխատանքները անցկացվել են Nu Boyana Film Studios ստուդիայում և Տեներիֆեում (Կանարյան կղզիներ)[11][12] 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը[13][14], իսկ 2019 թվականի մայիսի 26-ին Nu Boyana Film Studios-ում սկսել են նկարահանել լրացուցիչ էքշն դրվագներ Ստալոնեի մասնակցությամբ։ Ֆիլմի ցուցադրումն էկրաններին կկայանա չորրորդ կինոնկարի պրեմիերայից 11 տարի անց[10][15]։ ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին։